ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ)
ԱշխարհԱմերիկյան Մինեապոլիսում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողի վրա, հայտնում է NBC֊ն: Համացանցում հայտնված տեսանյութում դիմակով և միկրոֆոնով աղջիկը քայլում է ոստիկանության շարասյան կողքով: Այնուհետև նա երկու անգամ անընդմեջ գոռում է. «Նրանք հարվածեցին ինձ»: Մի քանի վայրկյան անց նա ասում է. «Սրանք ռետինե փամփուշտներ են, ամեն ինչ կարգին է»: Տ
Տեսանյութում երևում է նաև փակված դեմքով սպաներից մեկը, ով հրազենն ուղղում է դեպի տեսախցիկը: