Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան
ՔաղաքականությունՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՔՊ-ի ընտրությունը
«Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է։ Կարմիր գծերը հատվել են և այս կառավարության ձախողումն անդառնալի գործընթաց է։
Քաղաքականության մեջ լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ու քաղաքական օբյեկտից վերածվի սուբյեկտի։ Դա անձնական ընտրություն է։
"Իմ Քայլը" ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի՝ ժամանակը եկել է։
Դուք պետք է ընտրեք, թե ձեր վրա եք վերցնում Խելահեղի քայլերի համար պատասխանատվությունն և այսուհետ այդ ծանր բեռով ապրելու, թե ձեզանից յուրաքանչյուրն իր քայլն է կատարում եւ դառնում եք քաղաքական սուբյեկտ ու թավշյա եղանակով Խելահեղին տուն եք ուղարկում ու ազգային համաձայնության նոր կառավարություն ձևավորում։
Մանդատները ձեր ձեռքում են ու դա ձեր յուրաքանչյուրի անձնական հարցն է արդեն»։