Հայերեն


Խիստ ուշագրավ դրվագ՝ Վարչապետից

Հասարակություն

lragir.am

Վարչապետ Կարեն Կարապետյանի Արցախ կատարած այցն աչքի ընկավ ուշագրավ մի դրվագով` Կարապետյանը կարծես թե խուսափեց այդ այցի ընթացքում երեւալ «կամուֆլյաժով», անգամ երբ այցելել էր զորամասեր, երբ ծանոթանում էր առաջնագծում կատարվող ինժեներական աշխատանքներին:


Գուցե այդ հանգամանքը պայմանավորված էր լոկ Կարապետյանի համեստությամբ` նա համարել է, որ ընդամենը մեկ ամիս է վարչապետի պաշտոնում եւ պատեհ չէ հագնել «կամուֆյլաժն» ու ցուցադրվել, բարձրաստիճան պետպաշտոնյայի «ստաժը» բավարար չէ:
Միաժամանակ, «կամուֆլյաժի» բացակայությունն իր մեջ պարունակում է ուշագրավ մի հաղորդագրություն, քաղաքական երանգ, որը հույժ կարեւոր է հատկապես ապրիլի պատերազմից հետո:
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մեծ հաճույքով էին հագնում «կամուֆլյաժներն» ու գնում դիրքեր, լուսանկարվում, ցուցադրվում: Դա անում էին օրինակ նախկին վարչապետները: Դա հատկապես բուռն թափ ստացավ 2014 թվականի օգոստոսին դիվերսիոն պատերազմից հետո:
Հետո բռնկվեց ապրիլի քառօրյա պատերազմն ու պարզվեց, որ առաջնագիծը մեղմ ասած չունի մարտահրավերներին համարժեք պաշտպանվածություն եւ հագեցածություն: Քառօրյա պատերազմը բացահայտեց առաջնագիծը պահող հայ զինվորի ու սպայի հերոսությունը, համարձակությունն ու մարտունակության բարձր աստիճանը, միաժամանակ բացահայտեց թիկունքում կառավարման խայտառակ որակը:
Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ «կամուֆլյաժներով» ցուցադրվում են, փոխանակ ցուցադրվեն պետության կառավարման որակներով եւ արդյունքով:
Նրանք, ովքեր կոչված են հագնել կամուֆլյաժը` դրանով են ամեն օր, կանգնած սահմանին, կամ զորամասերում` սահմանն ամեն րոպե պաշտպանելու պատրաստ: Եվ այդ մարդիկ կատարում են իրենց գործը, կատարում են նույնիսկ այլոց գործը` լինի դա կառավարման արդյունավետության բացակայության հետեւանքով տեխնիկական հագեցածության բացակայությունն անձնական սխրանքով լրացնելը, թե դիվանագիտության բացակայության պայմաններում արտաքին քաղաքականություն ապահովելը:
Կամուֆլյաժ հագնողները կատարում են իրենց գործը լիուլի, դա ցույց տվեց ապրիլի պատերազմը: Պետք է, որ իրենց գործը կատարեն նաեւ «կոստյում» հագնողները: Իսկ նրանց գործը զինվորների թիկունքում արդյունավետ կառավարում իրականացնելն ու զարգացող տնտեսական համակարգ ձեւավորելն է, կամ առաջնագծում առկա մարտահրավերներին համարժեք, դրանց չեզոքացման արդյունավետ ներուժ ունեցող արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն իրականացնելն է:
Այդ տեսանկյունից, Արցախ կատարած այցի ընթացքում Կարեն Կարապետյանի «կամուֆլյաժի» բացակայությունը կարող է հուշել խնդրի խորքային ընկալման առկայության մասին, առավել եւս, որ Կարապետյանն այդ կապակցությամբ արել է նաեւ մի շարք հայտարարություններ:
Խնդիրը բնականաբար հանգում է նրան, թե ինչքանո՞վ է հնարավոր լինելու այդ ամենը վերածել իրական աշխատանքային արդյունքի կամ արժեքի: Այստեղ իհարկե կա թե Կարապետյանի ցանկության, անկեղծության ու կամքի հարցը, թե նաեւ ներհամակարգային դիմադրությունը հաղթահարելու կարողության խնդիրը, քանի որ Հայաստանում մրցունակ, ըստ այդմ բանակի մարտունակության գործում կենսունակ տնտեսության ձեւավորումը անխուսափելիորեն պահանջելու է Հայաստանի անարդյունավետ տնտեսական համակարգի վերակառուցում: Դա էլ նշանակում է շահերի բախում այն սուբյեկտների հետ, որոնք նաեւ զինված ուժերի հագեցածության հաշվին ահռելի հարստություն են կուտակել հենց անարդյունավետ տնտեսական համակարգի շնորհիվ:
Այստեղ շատ կարեւոր է դառնում այն, թե Կարեն Կարապետյանի հանդեպ ինչ վերաբերմունք է ձեւավորվելու զինված ուժերում: Այդ իմաստով, Արցախ կատարած նրա այցի կարեւոր արդյունքը ձեւավորվել է եւ պետք է ձեւավորվի նաեւ այդ հարթության վրա: Այդ վերաբերմունքը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ Կարապետյանի գործունեության արդյունքի հարցում, եթե իհարկե այդ գործունեությունը մնալու է նրա հրապարակային հայտարարությունների գծած շրջանակում:

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված