Հայերեն

Թրամփը լուրջ կապեր ունի Ալիևի հետ․ մանրամասներ

Աշխարհ

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվել է, թե ինչ կտա Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, միլիարդատեր Դոնալդ Թրամթի՝ ԱՄՆ-ի նախագահ դառնալը հայերին։ Ի պատասխան մեր հարցի, քաղաքագետն ասաց․ «Թրամփը շատ երկար տարիներ Հարավային Կովկասում համագործակցել է երկու ընտանիքների հետ, մեկը Սահակաշվիլին էր, որի կառավարման տարիներին Թրամփը մուտք գործեց Հարավային Կովկաս և սկսեց շատ լայն շինարարություն Վրաստանում՝ թե՛ Թբիլիսիում, թե՛ Բաթումիում։ Երկրորդը՝ պետք է ասեմ, որ Թրամփը շատ սերտ կապեր է ունեցել Ալիևների ընտանիքի հետ։ Նա Ալիևների ընտանիքի հետ շինարարական մեծ ծրագրեր էր իրականացնում Բաքվում, բայց հենց սկսվեց նախագահական քարոզարշավը, Թրամփը, որն ունի իր պաշտոնական կայքը ու այնտեղ տեղադրված է ամբողջ տեղեկատվությունը, թե «Թրամփ կորպորեյշընը» որ պետություններում ինչ գործունեություն է ծավալում, հեռացրեց այս տեղեկությունը։ Այստեղից հետևություն, որ Թրամփին ձեռնտու չէ բացահայտել իր կապը Ալիևների ընտանիքի հետ, որը Եվրոպայում ու ԱՄՆ-ում ճանաչված է որպես կոռումպացված և բռնապետական ընտանիք։ Բացի դրանից, պետք է նշեմ, որ Թրամփը շատ սերտ կապեր ունի Ալիևի նախկին խնամի Արաս Ագալարովի ընտանիքի հետ, որի հետ բիզնես ծրագրեր է իրականացնում տարբեր տեղերում, այդ թվում նաև Ռուսաստանում։ Թրամփը, գալով իշխանության, կփոխի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վեկտորը, բայց ոչ կտրուկ։ Ես չեմ հավատում, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցում շատ մեծ ազդեցություն ունեն այս նախագահական ընտրությունները։ Իհարկե, ունեն, բայց Ամերիկան կտրուկ չի կարող փոխել իր արտաքին քաղաքականությունը, որովհետև արտաքին քաղաքականության վերաբերյալ նախագահը միայն ինքը չէ, որ որոշումներ է կայացնում, այնտեղ կան համապատասխան ինստիտուտներ, կենտրոններ, որոնք դեռ 15-20 տարի առաջ գրում էին, թե 2016-2017 թվականին կամ ընդհանրապես 2020-25 թվականին ԱՄՆ-ն ինչ արտաքին քաղաքականություն պետք է վարի։ Բայց, էլի եմ նշում, Թրամփի հաղթանակը սառը ցնցուղ էր ամբողջ Արևմուտքի համար։ Իսկ հայերի համար լավ կլինի, թե ոչ, հիմա ասել, թե Թրամփը հայամետ կողմնորոշում ունի կամ հակահայկական կողմնորոշում ունի, չի կարելի, որովհետև հայկական համայնքը բավական ուժեղ դիրքեր ունի և՛ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցության ճամբարներում։ Ես չեմ կարծում, որ արցախյան հիմնախնդրի լուծման հարցում ԱՄՆ-ն կտրուկ կփոխի իր դիրքորոշումը։ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահը կշարունակի իր այսպես ասած ոչ նալին, ոչ մեխին խփելու քաղաքականությունը։ Ես չեմ կարծում, որ Թրամփի ընտրությունը որպես ԱՄՆ-ի նախագահ կտրուկ կբարելավի կամ վատ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա»։

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված