Հայերեն


Ծայրահեղականությունը որպես միջոց․ իսկ որն է նպատակը

Քաղաքականություն

Վերջին դեպքերի հետ կապված՝ կարդում եմ Մոնթեի հուշերը ԱՍԱԼԱ-ի մասին։ Մոնթեն բավական անկեղծ խոսում է կազմակերպության, հատկապես դրա առաջնորդի թերությունների, սփյուռքահայ կազմակերպությունների միջև բախումների և բուն ԱՍԱԼԱ-ի մարտավարական սխալների մասին: Մի խոսքով: Գիրքը չպատմեմ․ ովքեր հետաքրքրված են՝ կկարդան: Բայց մի միտք կա, որ Մոնթեն անընդհատ տարբեր ձևերով կրկնում է․ մոտավորապես հետևյալը՝ զինված գործելաոճն ինքնանպատակ չէ և միտված պետք է լինի «լայն զանգվածների» քաղաքականացմանը։ Եթե որևէ հեղափոխական գնում է ծայրահեղ քայլերի՝ նպատակ ունենալով հասնել որևէ խնդրի քաղաքականացման, նա պիտի ժողովրդի հետ խոսի, բացատրի այդ ամենի իմաստը:
ԱՍԱԼԱ-ի մասին կարծիքները, սովորաբար, երկու խմբի են բաժանվում: Մի մասը կուրորեն հերոսացնում է այդ կազմակերպությանը, մյուս մասն էլ, տարածված պոլիտկոռեկության շրջանակներում, քննադատում: Պիտի հասկանալ, որ ցանկացած նմանատիպ կազմակերպություն չի կարող գոյություն ունենալ ինքն իրեն, առանց կոնկրետ շահերի առկայութան, ռեսուրսների հայթայթման, ջանքերի և ենթակառուցվածքների: Երկրորդ, բռնության՝ այսինքն ծայրահեղ միջոցի, կիրառմամբ հարցերի բարձրաձայնումն է՛լ ավելի է մեծացնում պատասխանատվության և թափանցիկության բաժինը, ինչի մասին խոսում է Մոնթեն անընդհատ:
Ես չեմ ուզում համեմատել ԱՍԱԼԱ-ն և Սասնա ծռերը: Դրանք չեն համեմատվում ոչ թե բարոյական ստանդարտներով, այլ տեխնիկական, իրավիճակային և պատմական: ԱՍԱԼԱ-ն լրիվ այլ կոնտեքստում, այլ խնդիրների լուծման միտված, հայկական կազմակերպություններից ամենակազմակերպվածներից, այդ շրջանում գործող այլ ռադիկալ խմբավորումների հետ կապ պահող խումբ էր: Ինչ վերաբերում է Սասնա ծռերին, միակ բանը, որ կուզենայի Ասալայի օրինակից վերցնել և դարձնել քննարկման առարկա, այն է, թե արդյոք ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի կողմից այդքան սիրելի դարձած խումբը բա՞ց էր ժողովրդի հետ, թե՞ ոչ։ Արդյո՞ք հստակ բացատրվեցին այդ գործողության նպատակները։ Արդյո՞ք գործողությունը չուներ երկու կողմ՝ մի կողմից շահել ժողովրդական զանգվածների համակրանքը, ու պահել նրանց հրապարակում, մյուս կողմից՝ այդ զանգվածները, որպես լծակ օգտագործելով, փորձել կապի դուրս գալ ու պահանջներ դնել Սերժ Սարգսյանի առաջ՝ անընդհատ փոփոխելով ու սակարկելով դրանք։ Ընդ որում, այդ փոփոխականությունն ու ոչ թափանցիկությունը նկատելի է մինչ այժմ: Ավելի պարզ ասած, եթե ազնիվ մղումների թեման դնենք մի կողմ, քննարկենք սա․ ինչքանով էր Ծռերի գործողությունն արդյունավետ, և որն էր դրա կոնկրետ նպատակը:
Երբ մերժվում են քաղաքական պայքարի դասական կանոնները, շրջանվում են գործող իննստիտուտներն ու ինստանցիաները՝ դրանք համարելով անպիտան, երբ դիմում են ամենածայրահեղ, «ժողովրդի հոգու խորքից բխող» միջոցների, հարց է ծագում՝ արդյո՞ք այդ միջոցին հետևող քայլերն, այդ թվում հանրության հետ երկխոսությունը, համապատասխանում է այդ հայտարարված գործելաոճին:

Լևոն Մարգարյան, վերլուծաբան

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ ՓաշինյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»
Ամենադիտված