Զանգվածային փոփոխություններ են սպասվում իշխանական լրատվամիջոցներում․ որոշ հաղորդումներ հեռուստատեսությունից հնարավոր է հանվեն
Հասարակություն«Իրատես»-ը գրում է․
Աում են, թե հեռուստաընկերությունների համար նախընտրական գրաքննությունը սկսված է։ Որոշ ԶԼՄ-ներում վերադասավորումներ են, և հիմնական թիրախ են դարձել քաղաքական ձևաչափով հաղորդումները։
Ասում են նաև, թե որոշ հաղորդաշարեր հնարավոր է հանվեն, մյուսները՝ փոփոխությունների ենթարկվեն։ Առաջիկայում գործունեության ուղղվածության փոփոխություններ կլինեն նաև իշխանության հովանավորությունը վայելող ԶԼՄ-ներում։