«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կոչ է անում համախմբել
Քաղաքականություն«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ հասարակությունը պետք է համախմբվի մեկ օրակարգի շուրջ և ձևավորի ազգային համաձայնության կառավարություն: Նա համոզված է նաև, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ այն ամենն ինչ կատարվում է Հայաստանում՝ աղետ է ու անընդունելի է մի քանի առումներով:
Կուսակցության առաջնորդի դիտարկմամբ, իրավիճակը գնալով ավելի է վատանալու, իսկ հետևանքների մասին, նույնիսկ, խոսել պետք չէ, քանի որ բոլորի համար էլ պարզ է: Վանեցյանի գնահատմամբ Հայաստանն այս օրերին գտնվում է ծայահեղ ծանր վիճակում, իսկ կորոնվիրուսով պայմանավորված իրավիճակը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չեն արդյունավետ կառավարում իրականացնել: Այս ամենին վերջ դնելու համար է «Հայրենիք» կուսակցության նախագահը կոչ անում համախմբվել և ճգնաժամային կառավարություն ձևավորել, որն ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել ճգնաժամից: