Պայթյուն Թուրքիայում․ զոհեր կան
ԱշխարհԹուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում նվազագույնը 5 թուրք զինծառայող է սպանվել, ևս 8-ն ստացել է վնասվածքներ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով․ հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի անվտանգության ուժերում իր աղբյուրին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ուլուդելե շրջանում: Զինյալները պայթուցիկ սարքը գործի են դրել, երբ մոտակայքով անցել է թուրք զինվորականների տեղափոխող ավտոմեքենան: