Եկող տարվա համար ռուս աստղագուշակը սենսացիոն կանխատեսումներ է արել Հայաստանի մասին
ՀասարակությունՌուս աստղագուշակ Պավել Գլոբան կանխագուշակել է, թե 2017թ. Հայաստանը Ռուսաստանին միանալու ցանկություն կհայտնի: Այս մասին հաղորդում է Южный Федералный պարբերականը:
Աստղագետի կանխատեսումներով, սակայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ կարտահայտվի Հայաստանի տարածքների` Ռուսաստանին միացմանը: Դրա փոխարեն` ՌԴ առաջնորդը Հայաստանի այդ ձգտումը կկիրառի եվրասիական ինտեգրման գործընթացների զարգացմանը:
Բացի Հայաստանից, Ռուսաստանին միանալու ձգտում կառաջանա նաև Ադրբեջանում, Ղազախստանում և Բելառուսում:
Նշենք, որ ռուս աստղագուշակի կանխատեսումներից իրականություն են դարձել Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի մահը, քաղաքացիական պատերազմն այդ երկրում, ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, Վլադիմիր Պուտինի` իշխանության գալը: