Հայերեն


Զինծառայողների համար՝ 1000 դրամ․ հունվարի մեկից նոր տուրք է սահմանվելու

Հասարակություն

Lragir.am

Կառավարության նոյեմբերի 11-ի նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է այն օրինագիծը, որը օրեր առաջ քննարկել էր Սերժ Սարգսյանի հետ: Դրանով նախատեսվում է ստեղծել հիմնադրամ, որտեղ հավաքված փողը կհատկացվի պետության պաշտպանության համար զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին, որպես ապահովագրավճար:
Նախատեսվում է կտրուկ բարձրացնել հատկացվող փողերը: Սերժ Սարգսյանն օրերս քննարկելով դա Վիգեն Սարգսյանի հետ, հայտարարել էր, թե մի ժամանակ է, երբ առկա է այդ իրավիճակը կտրուկ բարելավելու հնարավորություն:
Իշխանության այդ նախաձեռնությունը հույժ կարեւոր է, եւ խիստ ուշացած: Այն, որ դա ուշացած է, ընդ որում տարիներով, առավել քան ակնհայտ դարձավ ապրիլի պատերազմում, որի ընթացքում զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքները, ինչպես պարզվեց, գտնվում էին բավական ծանր սոցիալական վիճակում:
Իշխանության ներկայիս նախաձեռնության առանցքային խնդիր սակայն դիտվում է այն, որ դրանով հանրության համար փաստացի սահմանվում է նոր տուրք, որը դժգոհություն է առաջացրել տարբեր շրջանակներում:
Իրավիճակն իսկապես բավական նուրբ է: Մի կողմից կա պատերազմող պետության զինծառայողի եւ նրա ընտանիքի փոխհատուցման խնդիրը` Աստված մի արասցէ մահվան կամ վիրավորման դեպքում: Մյուս կողմից, կա պետություն, որին քաղաքացիները` հասարակությունը վճարում են հարկեր, եւ պետությունը այդ հարկերից ստացված փողով է պարտավոր լուծել պետական բանակի զինծառայողներին առնչվող այդ խնդիրները:
Մինչդեռ, Հայաստանի իշխանությունը խիստ անարդյունավետ, մեղմ ասած կոռուպցիոն ռիսկերով է կառավարում այդ փողերը, կատարում շքեղությանն ուղղվող բազմաթիվ ծախսեր, այդ փողերը վերածում անձնական հարստություն դարձող «ատկատների», իսկ զինծառայողների ընտանիքների խնդիրը լուծելու համար հավելյալ մտնում քաղաքացիների գրպանը, սահմանելով յուրաքանչյուր աշխատող քաղաքացու համար 1000 դրամ վճար, միաժամանակ նաեւ 500 եւ 200 դրամներ պետական եւ ՏԻՄ կառույցների քաղաքացիներին մատուցած ծառայություններից:
Այդ փողը իհարկե չնչին է, սակայն երկրում առկա մեծ կոռուպցիայի եւ գանձագողության պայմաններում առանցքային դառնում է սկզբունքը, ոչ թե փողի չափը: Օրինակ, եթե հասարակությունը համոզված լիներ, որ իշխանությունը բարձր արդյունավետությամբ է տնօրինում պետական փողը, բայց այն քիչ է եւ կա հավելյալ վճարման կարիք` հանուն զինծառայողի, ապա դույզն իսկ կասկած լինել չի կարող, որ հանրությունը պատրաստ կլինի սիրահոժար վճարել ավելին, քան 1000 դրամը:
Հասարակությունն անկասկած այժմ էլ պատրաստ է դրան, քաջ գիտակցելով, որ զինվորը կյանքը վտանգում է Հայաստանի յուրքանչյուր քաղաքացու համար: Եվ այստեղ իհարկե չի կարող լինել դժգոհ քաղաքացիների հանդեպ բարոյախրատական ճառերի հիմք կամ տեղիք, քանի որ դժգոհությունը կապված է իշխանության գործողության սկզբունքի, տրամաբանության, ոչ թե բուն բովանդակության հետ:
Պարզապես, ստեղծված վիճակում ի հայտ է գալիս Հայաստանի իշխող համակարգի հակապետական բնույթի, կառավարման անարդյունավետության եւս մի հետեւանք, որն առաջացնում է իսկապես հակասական իրավիճակ, ի դեպ ինչպես ապրիլի պատերազմում:
Չէ՞ որ այդ քառօրյայից հետո էլ վիճակը հակասական էր: Մի կողմից ակնհայտ էր պաշտպանության եւ անվտանգության կազմակերպման անարդյունավետությունը` զոհերի եւ տարածքային կորուստների տեսքով, մյուս կողմից ակնհայտ էր զինվորների եւ սպաների սխրանքը, որոնք թույլ չտվեցին, որ կորուստները լինեն շատ ավելի մեծ եւ շատ ավելի ճակատագրական:
Ներկայում էլ, մի կողմից ակնհայտ է զինծառայողների համար տվյալ խնդրի լուծման կենսական անհրաժեշտությունը, մյուս կողմից հանրային լեգիտիմությունից զուրկ կոռումպացված իշխող համակարգը դա անում է առավելապես հասարակության հաշվին, այն դեպքում, երբ նույն այդ հասարակության հաշվին 25 տարի շարունակ կուտակել է անձնական ահռելի կարողություններ:
Ինչ խոսք, ինչպես ցանկացած դեպքում, տվյալ պարագայում էլ ամենաառանցքային հարցը առաջնահերթությունների մասով ճիշտ եւ օպտիմալ կողմնորոշումն է, եւ թերեւս դժվար է վիճել, որ առաջնահերթությունը զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար խնդրի հրատապ լուծումն է:
Դրան զուգահեռ, զուտ ձեւի առումով ինքնին միարժեք չէ, թե արդյոք չպետք է դիմել հենց հանրային առանձին վճարի սկզբունքին, չթողնելով այն ընդհանուր բյուջետային լուծումների շրջանակում: Սա ի վերջո պարունակում է թե ֆինանսական, թե բարոյահոգեբանական մի շարք ասպեկտներ, որոնք առնվազն քննարկելի են:
Բայց, ամեն ինչ կրկին բախվում է իշխանության անվստահելիությանը եւ վստահության վերականգնման ուղղությամբ քայլերի անբավարարությանը: Այդ ամենից հանրության մոտ առաջանում է կասկած, մտավախություն, որ խնդիրը կարող է լինել ընդամենը փողի հավաքման հավելյալ աղբյուրի ձեւավորումը` այս անգամ զինծառայողների ընտանիքների խնդիրների անվան տակ: Եվ այդ մտավախությունը խորացնում է այն, որ իշխանությունը նախատեսում է այդ քայլին գնալ հունվարից, ոչ թե նախաձեռնեց այդ քայլը ապրիլի պատերազմից հետո անհապաղ եւ արագ, կամ չդիմեց այդ խնդրով հասարակությանը, կոչ անելով մտածել տարբերակների ուղղությամբ:
Այդ մտավախությունը խորացնում է նաեւ այն տողը, որ առկա է իշխանության ներկայացնելիք նախագծում եւ որը հիմնադրամում հավաքված փողի «ներդրումներ» է նախատեսում եւ շահույթ:
Մի կողմից դա լիովին տրամաբանական է, որ հավաքված փողը, եթե չի ծախսվելու անմիջապես, ներդրվի եւ կառավարվի ավելացնելու տրամաբանությամբ:
Մյուս կողմից, տպավորություն է, որ իշխանությունն այդ գաղափարին է դիմում, որովհետեւ ունի փողի կարիք եւ այդ պատճառով որոշել է հավաքագրել հավելյալ փող եւ այն ծառայեցնել իր կարիքներին, քանի որ այս դեպքում, բարեբախտաբար, զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների թվաքանակն այնքան չէ, որքան կարող է հավաքվել փող հիմնադրամում եւ բաժանվել: Բարեբախտաբար այդքան չէ, բայց տվյալ պարագայում խնդիրն իհարկե դա էլ չէ:
Բայց, իշխանությունը, իշխող «էլիտան» իր նոր նախաձեռնության հարցում ունի հասարակությանը համոզիչ լինելուն ուղղված էական քայլերի անհրաժեշտություն, եւ մեղմ ասած անբարո կլինի, եթե հանկարծ որոշվի այդ քայլերի բացակայությունը ծածկել բարոյախրատական տեղեկատվական գրոհով: Հայաստանի իշխանությունը չունի նույնիսկ դրա բարոյա-քաղաքական իրավունքը, առավել եւս ապրիլի պատերազմից հետո, որը կանգնեցրել եւ հակառակորդին հետ է մղել զինվորի ու հասարակության դաշինքը ի հեճուկս իշխանության եւ կոռուպցիայի դաշնակցության:

Հակոբ Բադալյան

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված