Պարոն վարչապե՛տ, բյուջեն լցրեք նախկինների գողացած փողերի հաշվին, այլ ոչ թե տաքսու վարորդների և մեր ժողովրդի հարկերի բարձրացման
Քաղաքականություն«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը տեսաուղերձում խոսել է ՀՀ-ում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, գույքահարկի և եկամտահարկի փոփոխությունների, տաքսու վարորդների խնդիրների մասին:
«Հայաստանում տաքսու վարորդները շատ քիչ գումար են վաստակում, և անթույլատրելի է այդ՝ առանց այն էլ քիչ գումարից բարձր հարկեր ակնկալել»,- ասում է Արման Վարդանյանը և հավելում, որ անթույլատրելի է համարում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներից եկամտահարկի պահումը, գույքահարկի դրույքաչափի բարձրացումն ու առաջնային շուկայում հիփոթեք ստանալիս եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկումը: