Քո ու քո նմանների դեպքում միակ մխիթարանքը մնում է այն, որ ձեր սարքած բալագանին քիչ մնաց. Արթուր Դալլաքյան
ՔաղաքականությունԵվ ուրեմն, ողջ կյանքը ատամի պլոմբ դնող և այլոց բերանի խոռոչում բնակվող էս իսանը, ում ցավոք վստահված ա լոռեցիների ճակատագիրը, որոշել ա, որ ինքը քաղաքական գործիչ ա, ու ասում ա` ես որպես քաղաքական գործիչ սենց եմ կարծում: Հիմա ո՞նց չասես, ա՛յ ատամի պլոմբ դնող, դու մեղավոր չես, քեզ մարզպետ կարգածն է մեղավոր, որ մադկանց բերաններից ուղիղ անցում ես կատարել կոնկրետ մեկ անձի մարմնի կոնկրետ մի հատված ու էդ հատվածից քիթդ հանել` դատողություններ ես անում: Քո ու քո նմանների դեպքում միակ մխիթարանքը մնում է այն, որ ձեր սարքած բալագանին քիչ մնաց: Բայց, որպես այս ռեգիոնի պատգամավոր, ով պարտականություն ունի իր ժողովրդի առաջ, խոստանում եմ քեզ, որ թույլ չենք տալու ո՛չ փախնես ու ո՛չ էլ նորից մտնես մարդկանց բերանները: Ինձ համար իմ համերկրացիների հիգիենան շատ կարևոր է, ու մի մարդու մարմնի կոնկրետ տեղից դուրս պրծածը իրավունք չպիտի ունենա աղտոտելու և գարշահոտություն տարածելու շրջապատում: Այ դա՛ ես քեզ խոստանում եմ:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյան