Արթուր Վանեցյանի համոզմամբ հարկավոր է վերջ տալ Հայաստանում սկսված ամենաթողությանը
ՔաղաքականությունԱվանդույթներ և առաջընթաց, սա է «Հայրենիք» կուսակցության գաղափարախոսությունը, որի շուրջ համախմբված անձինք պայքարելու են երկրում կայունություն, առաջընթացի հասնելու համար, ինչպես նաև այդ սկզբունքները երկրում հաստատելու համար: Կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի համոզմամբ, Հայաստանի անվտնագությունն այսօր վտանգված է մի քանի առումներով: Խնդիրներն ակնհայտ են ու բազում, որոնք առաջացել են ներկա իշխանությունների կողմից իրականցվող ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում: Դրան հարկավոր է վերջ դնել և հնարավորինս շուտ, բայց թե ինչ քայլերի հերթականությամբ, դեռևս վաղ է խոսել:
Կուսակցության ղեկավարի համոզմամբ, Հայաստանն այսօր ղեկավարվում է դեղին մամուլի սկզբունքներով, ինչը նորմալ չէ և չի կարող ընդունելի լինել կառավարման հարուստ փորձ ունեցող անձանց և քաղաքական ուժերի կողմից: Հարկավոր է վերջ տալ Հայաստանում սկսված ամենաթողությանը, որի պատճառով գրեթե բոլոր ուղղություններով գնալով ավելի են մեծանում անկումներ գրանցելու միտումները: