Հայերեն


ԱԱԾ-ն վախենո՞ւմ է․ ի՞նչ էր ասելու Վահան Շիրխանյանը լրագրողներին

Քաղաքականություն

Hraparak.am

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումը չկայացավ։ Փաստորեն, ԱԱԾ քննիչները ամեն ինչ արեցին` խոչընդոտելու համար լրագրողների հետ նրա հանդիպելու իրավունքը։ Հավանաբար, Շիրխանյանը իրոք մի այնպիսի բան էր ասելու, որից իշխանությունը վախենում է։ Նախ, ՔԿՀ անցակետի աշխատակիցը պարտադրեց լրագրողներին դիմումներ գրել՝ նշելով դրա մեջ, որ 10 լրագրողներից բաղկացած խումբ է միաժամանակ մուտք գործում կալանավայր։ Հետո դիմումները մերժեցին` պատճառաբանելով, որ միաժամանակ առնվազն երեք լրագրող կարող է դիմել, իսկ երբ լրագրողները նոր դիմումներ գրեցին՝ խմբակային և անհատական և մի ժամ սպասեցին ԱԱԾ անցակետի մոտ, նրանց նոր մերժման որոշումներ բաժանվեցին։ Այս անգամ ՔԿՀ պետը մերժումը պատճառաբանեց իր աշխատակիցների ծանրաբեռնվածությամբ և նրանով, որ «Վահան Շիրխանյանին 2016 թվականի նոյեմբեր ամսին արդեն իսկ տրամադրվել է երկու տեսակցություն նրա մերձավոր ազգականների հետ»։

Ի դեպ, «Երևան- Կենտրոնի» պետ Պապոյանը նախկինում ԱԱԾ-ում քննիչ է աշխատել։ Ի պատասխան այս թյուր պատճառաբանությանը` նկատենք, որ մենք Վահան Շիրխանյանի ազգականները չենք, ոչ էլ մերձավորները, մենք նրա հետ ոչ թե տեսակցության էինք եկել, այլ հանդիպման` իրացնելով նրա՝ լրագրողների հետ հանդիպելու և մեր՝ տեղեկատվություն տարածելու իրավունքները։ Ուղիղ երկու ժամ 10 լրատվամիջոցների ներկայացուցիչներ սպասեցին ԱԱԾ անցակետում։ Լուր տարածվեց, որ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն է գալիս, բայց ոչ ոք չհավատաց, քանի որ Օսիկյանը լրագրողից ամենաշատ խուսափող, եթե չասենք՝ վախեցող պաշտոնյաներից է։ Պարզ է, որ նա չէր գա և նրան չէին էլ թողնի, որ գար, եթե անգամ նա անվախ լիներ։

ԱԱԾ անցակետում ԶԼՄ-ների հարցերին պատասխանեց Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա հայտնեց, որ խնդրել էր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Վ․ Պապոյանին օր ու ժամ սահմանել, երբ լրագրողները կարող էին հանդիպել Վահան Շիրխանյանի հետ։ «Կասկածի տակ չդնելով ԶԼՄ-ների և Շիրխանյանի հանդիպումը` պետը պատասխանել է, որ օր ու ժամ ինքը չի սահմանում, այսինքն` դա ազատ է։ Մենք մեր կողմից սահմանեցինք, որ այն տեղի կունենա այսօր` 14.00, և համապատասխան դիմումով կալանավորված Շիրխանյանը մոտ մեկ շաբաթ առաջ դիմել է ՔԿՀ պետին», - ասաց նա։ Փաստորեն, նախնական գրավոր թույլտվություն չի եղել։ Այն, ինչ կատարվեց ԱԱԾ-ի անցակետում, Հայկ Ալումյանը բնորոշեց մի բառով՝ աճպարարություն։ «Այսպիսի լուրջ հիմնարկի սազական մոտեցում չի։ Սկզբում դուք յուրաքանչյուրդ գրեցիք առանձին դիմումներ, հետո, երբ դուք գրեցիք, որ ուզում եք տեսակցել 10 հոգով, ասացին, որ երեք հոգուց ավելի չպիտի գրեք։ Սրա միակ նպատակը նա է, որ հնարավորինս շատ խոչընդոտներ ստեղծեն ձեր և պարոն Շիրխանյանի միջև տեսակցության»։ Իսկ Շիրխանյանը պատրաստվում էր պատճառաբանություններ հայտնել իրեն ներկայացվող մեղադրանքների՝ իշխանության յուրացնելու նախապատրաստում, հանցավոր համագործակցության մասնակցելը, զենք դիրքորոշման հետ կապված, ինչպես նաև հայտնել, թե ինչու են իր նկատմամբ հետապնդումներ իրականացվում, ում կողմից են դրանք հրահրված և ինչու։ Հայկ Ալումյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել մեկ տարի առաջ Նորք –Մարաշի առանձնատանը բացահայտված հանցավոր խմբի գործից։ «Դատավարությանը կգաք, ամեն ինչ կտեսնեք», - ասաց նա։

Հարցին, թե արդյոք կապ կա Վահան Շիրխանյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումների և նրա կնոջ մեքենայի հետ պատահած վթարի միջև, նա ասաց․ «Ես չգիտեմ, չեմ կարող ասել, որ հաստատ իրար հետ կապված է, բայց նրա հարազատների մեջ կա նման վարկած, որ վթարը կապակցված է։ Շիրխանյանի առողջական վիճակը գնահատեց «շատ վատ»։ «Դուք նրան կտեսնեք, հավաբանար, համեմատեք նրան այն մարդու հետ, ով վերջին անգամ հարցազրույց էր տվել նախկան կալանավորումը։ Կարող է, մի քանի հատոր բժշկական փաստաթղթեր ձեզ ներկայացնեն, թե իրենք ինչ լավ են բուժում, ինչքան հետազոտություններ են անցկացնում»։ Նա դժվարությամբ է հասնում իր խցից տեսակցությունների սենյակ, որը 30-40 մետր է հեռու, մի ձեռքում ձեռնափայտ է, մյուս ձեռքից նրան բռնում է ՔԿՀ աշխատակիցը։

Սյուզան Սիմոնյան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված