Կոռուպցիայի նոր շղարշ
ՀասարակությունՀայաստանի կառավարության այսօրվա նիստում քննարկվել է մի օրենքի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 2017 թվականից պետք է ամսական 1000 դրամ վճարի հատուկ հիմնադրամի, որից պետք է վճարվեն ապահովագրական հատուցումներ Հայաստանի պաշտպանության համար զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Նախատեսվում են բավականին շոշափելի վճարներ, ինչը միանգամայն ողջունելի է:
Ընդհանրապես, Հայաստանի զինված ուժերի հանդեպ ուշադրությունը և արժանի փոխհատուցումները հասարակության պարտքն են: Սակայն այստեղ գործ ունենք բավականին հետաքրքիր մի իրավիճակի հետ: Մի քանի տարի առաջ այդ նույն իշխանության կայացրած որոշման արդյունքում Հայաստանի հասարակությունը երկու-երեք տարի շարունակ միլիարդավոր դրամներով, ըստ էության, սնեց ինչ-որ մարդու կամ մարդկանց գրպանը` ճանապարհային երթևեկության տուգանքների տեսքով: Մարդիկ կամ մարդը տարեկան հավաքագրեց մի քանի միլիարդ դրամ: Հետո եղավ ապրիլյան պատերազմը, և պարզվեց, որ Հայաստանի պաշտպանական բնագծերը պահող զինծառայողները ապահովված չեն տարրական նյութատեխնիկական պայմաններով, ինչը հանգեցրեց զոհերի և վիրավորների, և միայն զինվորների հերոսության գնով հնարավոր եղավ խուսափել պարզապես ռազմական պարտությունից:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում