Հայերեն


Համավարակի դեմ պայքարը ավերիչ հարված կհասցնի՞ ժողովրդավարությանը

Քաղաքականություն

Արտակարգ դրությունը ևս 1 ամսով՝ մինչև հուլիսի 13-ը, երկարացնելն ի՞նչ իմաստ ունի։ Արդյո՞ք հնարավոր է կառավարելի պահել իրավիճակը առկա օրենքներով։ Եվ ինչ կորուստներ կարող են պատճառել արտակարգ դրության երկարացումները։ Վարչապետը մի քանի անգամ ընդգծել է, որ կորոնավիրուսը դիտում են որպես հնարավորություն։ Ի՞նչ հնարավորության մասին է խոսքը։ Այս հարցը միանշանակ պատասխան չունի։ Ընդդիմախոսները նշում են, որ արտակարգ դրությունը պատրվակ է ընդդիմախոսությունը լռեցնելու համար։ Մեծամասնությունը պնդում է, որ արտակարգը հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել համավարակի դեմ պայքարը։ Նկատենք, որ 1992-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում որոշ փոփոխություներ կատարելու դեպքում կարելի էր ընդլայնել հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության լիազորություններն ու կարգավորել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և հակահամաճարակային մի շարք խնդիրներ, առանց արտակարգ դրություն հաստատելու։ Դրա փոխարեն փոփոխվեց արտակարգ դրության մասին օրենսդրությունը, իրավունք ստանալով անվերջ երկարաձգել այն։ Նկատենք նաև, որ համավարակի դեմ համեմատաբար արդյունավետ պայքարած երկրների մի մասը հանել է կամ մտադիր է հանել արտակարգ դրությունը։ Վարչապետի մեկ այլ դիտարկմամբ՝ եթե ճիշտ ռազմավարություն ունենանք, ապա աշնանը կամ ձմռանը կունենանք որոշակի իմունիտետային պարիսպ։ Այստեղից ենթադրելի՞ է, որ արտակարգը պարբերաբար կերկարաձգվի և կպահպանվի, քանի դեռ չի արձանագրվել կորոնավիրուսի համավարակի ավարտը պաշտոնապես։ Վերջին օրերին ակնարկվում է, որ պարետատան պահանջները ճշգրիտ կատարելու դեպքում, 7-14 օր անց էական փոփոխություն կլինի համավարակի դեմ պայքարի պատկերում և համավարակի թվերը կձգտեն զրոյի։ Միաժամանակ ընդգծվում է, որ նույնիսկ զրոյական դիրքում դիմակ կրելու և հեռավորություն պահելու պահանջները մնալու են։ Այստեղից ենթադրելի՞ է, որ արտակարգը կարող է երկարաձգվել այն պարզ հիմնավորմամբ, թե այլ կերպ հնարավոր չի ստիպել մարդկանց, որ կրեն դիմակ։ Մյուս կողմից հարկ է նկատել, որ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքական և քաղաքացիական ազատությունների անորոշ ժամանակով սառեցված պահելը սպառնում է արատավոր ավանդույթի վերածվել։ Արդյո՞ք համավարակի դեմ պայքարը անվերականգնելի հարված կհասցնի ժողովրդավարությանը, և արտակարգ դրությունը քաղաքակրթական առումով կորուստներ կպատճառի Հայաստանին։ Այս անցանկալի ընթացքը բացառելու համար պետք է թույլ տալ քաղաքացիներին, քաղաքական համայնքին, հակահամավարակային կանոները պահպանելով, գործել։

Թաթուլ Մկրտչյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացել
Ամենադիտված