«Բավարիայի» կիսապաշտպան Ալկանտարան կվերադառնա խաղադաշտ երեք շաբաթ հետո
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վիրահատվել է և մոտ երեք շաբաթ անց կվերադառնա խաղադաշտ, ասել է գերմանական թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը:
«Տիագոն վիրահատվել է։ Նա ստիպված կլինի դադարեցնել խաղը երեք շաբաթով: Գուցե նա պատրաստ լինի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչին», - ասել է Ֆլիկը, որի խոսքերը մեջբերված են «Բավարիայի» թվիթերյան գրառումում:
Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով հետաձգված Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 4-ին: