Հայերեն


«Միասնություն» շարժումը՝ ՀՀ քաղաքական կյանքի լուրջ դերակատար

Քաղաքականություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Նոյեմբերի 12-ին նախատեսվում է «Միասնություն» համազգային շարժման համաժողովը։ Շարժման նախաձեռնող խմբում են քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, Արման Վարդանյանը։
Վերջինս «Միասնությունը» համարում է վերկուսակցական շարժում եւ խոստանում իրենց միացած անձանց միջոցով սերնդափոխություն իրականացնել քաղաքական կյանքում՝ նպատակ դնելով լուրջ դերակատարություն ունենալ 2017-ի ընտրություններում։ Թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին, դեռ չեն որոշել՝ ժամանակը ցույց կտա։ «Դա ավելի շատ տակտիկական հարց է, ես կարծում եմ՝ մենք ավելի շատ մոտ ենք դաշինքային տարբերակին»,-ասում է նա։ Այս պահին նրանց է միացել «Հայազն» կուսակցությունը։ Վարդանյանը գործարար է, մի քանի բիզնես պրոյեկտների հեղինակ, նրան են պատկանում մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ (lurer.com, mediamall.am, national.am), եւ հիմնականում նրա միջոցներով է առայժմ ֆինանսավորվում շարժումը։ Նա մշտապես անկուսակցական է եղել, սակայն Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության տարիներին ղեկավարել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը եւ մինչ օրս էլ մտերիմ հարաբերություններ ունի Ծառուկյանի, բայց ոչ ԲՀԿ-ի հետ։ Իսկ ԲՀԿ-ի հետ շփում գրեթե չունի։
- Պարոն Վարդանյան, ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման շարժում, ո՞վ է հուշել այս գաղափարը, ո՞ւմ հետ եք խորհրդակցել այս հարցում։
- Գաղափարը ծնվել է մեր թիմում, մեր սերնդի, մեզ հասակակից երիտասարդների, 30-40 տարեկան հասուն մարդկանցից ձեւավորված խմբի մոտ։ Դա եղել է մեր ներքին կոնսուլտացիաների արդյունք, կամ Ձեր նշած որեւէ հայտնի քաղաքական գործչի հետ որեւէ կոնսուլտացիա չենք արել, ճիշտն ասած՝ այս փուլում դրա կարիքը չունենք էլ։ Մենք Հայաստանի զարգացումը տեսնում ենք այլ կերպ՝ մեր սերնդով, նոր մարդկանցով, որոնք սիրում են այս երկիրը, եւ ամեն մեկն իր ոլորտում ցույց է տվել, որ առաջնորդ է։ Իսկ այսօրվա երիտասարդության մեծ մասը, որոնք երեւում են քաղաքական դաշտում, շատերը բուծած երիտասարդներ են, մարդիկ են, որոնց 20 տարեկանից ասել են՝ ոնց շնչեն, ոնց արտաշնչեն, ինչ բառեր ասեն, ում պաշտպանեն, ում գովեն եւ ում ժամանակին ծափահարեն։ Մեզ համար նման մարդիկ անընդունելի են։ Իրենք չեն կարող մեր երկրով մտահոգ լինեն նույնչափ, ինչ չափով այն երիտասարդներն են, որոնք իրենք իրենցով հասել են ամեն ինչի թե՛ բիզնես ոլորտում, թե՛ մշակույթի ոլորտում, թե՛ գիտական ոլորտում։ Այսօր մեր շարքերում այդ մարդիկ են։
- Ձեր թիմից բիզնես ոլորտում հաջողությունների հասածներից մեկը թերեւս Դուք եք։ Կասե՞ք, թե ինչ բիզնեսով եք զբաղվում, եւ շարժման ֆինանսավորումը հենց Ձե՞ր միջոցներով է իրականացվում, թե՞ այլ աղբյուրներ էլ կան։
- Ուրեմն, ես բազմաթիվ միջազգային start up-երի հեղինակ եմ, եւ բոլոր իմ բիզնես նախագծերը վերաբերել են միայն հետազոտական, ինտելեկտուալ ոլորտին։ Դրանք վերաբերել են հեռուստատեսության չափումներին, մոնիտորինգային բիզնեսներ, մեդիաբիզնես, եւ այսօր հենց այդ ոլորտի երկու ընկերությունների՝ իմ բաժնեմասերի վաճառքից ես ունեմ բավականին մեծ գումար՝ 100 մլն. դրամի չափով, որը ես այն չափով, ինչքանով պետք է, ներդրել եմ այս շարժման մեջ։ Ինձ հետ միասին ներդրում են արել նաեւ մեր որոշ թիմակիցներ, այսինքն՝ սա ամբողջովին ինքնաֆինանսավորվող շարժում է։
- Որպես բիզնես մտածողության տեր մարդ՝ ինչպե՞ս եք վերադարձնելու Ձեր կատարած ներդրումը։
- Չէ, ես բիզնեսմեն չեմ իրականում, ես ինձ երբեք չեմ համարել բիզնեսմեն, ես լայն հնարավորություններ եմ ունեցել զբաղվելու շատ ավելի եկամտաբեր բիզնեսներով, բայց, քանի որ ես ինձ միշտ համարել եմ մարդ, ով պետք է զբաղվի քաղաքական գործընթացներով, եւ վերջին 5 տարին ուղղակի time out եմ վերցրել, ես զբաղվել եմ բացառապես ինտելեկտուալ բիզնեսով, այսինքն՝ բիզնեսով, որը նաեւ ռազմավարական նշանակություն է ունեցել։ Ուստի, քանի որ ես ավելի շատ պետական մտածելակերպ ունեմ, քան բիզնես, ես իմ արած ներդրումների վերադարձն ակնկալում եմ երկրում դրական փոփոխություններով։
- Դուք ժամանակին ղեկավարել եք Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը եւ մտերիմ հարաբերություններ ունեք Գագիկ Ծառուկյանի հետ, ում վերադարձի մասին է այժմ խոսվում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ծառուկյանի վերադարձից, ի՞նչ ազդեցություն կարող է թողնել այն ձեր շարժման վրա, եւ հնարավո՞ր է, որ նա կոնսոլիդացնի իր հետ կապ ունեցող անձանց կամ ուժերին մեկ դաշինքի շուրջ։
- Ինչ վերաբերում է իմ հարաբերություններին քաղաքական դեմքերի հետ, ապա ես բոլորի հետ էլ ունեմ շատ նորմալ, գործընկերային հարաբերություններ եւ դա ունեմ շատ վաղուց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ես մեկ տարուց ավել շատ արդյունավետ համագործակցել եմ նրա հետ, երբ նրա առաջարկով ղեկավարում էի Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը եւ իմ աշխատանքով մաքսիմալ բարձր եմ պահել ԲՀԿ-ի վարկանիշը՝ լինելով անկուսակցական։ Առայսօր ես նրա հետ ունեմ շատ նորմալ, գործընկերային հարաբերություններ։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի վերադարձին, ապա դրանից ակնկալիքներ պետք է ունենա հասարակությունը։ Մենք անձնապես ոչ մեկի վերադարձից որեւէ ակնկալիք չունենք։ Այսօր հասարակության տարբեր շերտերից լսվում են այդ մեսիջները՝ ուղղված Ծառուկյանին, որոնք, կարծում եմ, նաեւ իրեն մտածելու տեղ են տալիս, որ կարողանա այդ մեսիջները բավարարել։ Իմ կարծիքով՝ նա մեծ անելիք ունի ՀՀ հասարակական, քաղաքական կյանքում։
- Դուք հավանական համարո՞ւմ եք, որ եթե Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, նրա միջոցով կոնսոլիդացում կլինի մեկ տանիքի տակ, որտեղ նաեւ դուք կլինեք։
- Մեր կոնսոլիդացումը գաղափարի շուրջ է։ Մենք միավորում ենք այն մարդկանց, ովքեր այս երկրում ուզում են դրական տեղաշարժեր, ոչ դեկլարատիվ բառեր, ոչ ելույթներ։ Մեզ հետ կարող է կոնսոլիդացվել յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր թիմ, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են, որ այս երկրի ապագայով մտահոգ են։
- Այսինքն՝ Դուք Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը հավանական համարում եք։
- Նախ մարդ, ով անում է դրական բաներ, չի կարող մտահոգ չլինել՝ լինելով թե՛ Օլիմպիական կոմիտեի ղեկավար, թե՛ գործարար։ Նա ամեն կերպ իր քայլերով ապացուցել է, որ մտահոգ է։ Եվ հետո, նա բոլոր իրադարձություններում, անգամ մեր անձնական շփումներում մշտապես արտահայտվել է, որ երկրում կան խնդիրներ, եւ պետք է ինչ-որ բան անել, դրական տեղաշարժեր անել, եւ ինքը միշտ պատրաստ է իր ողջ ռեսուրսով դրան նպաստել։ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռացել, դրա համար պետք էր մանդատը դնել, կտրել բոլոր կապերը։ Նա ուղղակի, իմ դիտարկմամբ, պասիվացրել է իր դերը քաղաքականության մեջ։ Այսինքն, եթե ես վերցրել եմ հինգ տարով time out, ինքն էլ վերցրել է մեկուկես տարով time out։ Հիմա դա հասարակական պահանջի խնդիր է։ Եթե հասարակությանը, երկրին պետք են նրա միջամտությունը, ես կարծում եմ՝ նա կմիջամտի։ Եվ ես, նորից եմ կրկնում, հավանական համարում եմ դաշինքը բոլոր այն մարդկանց հետ, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայով։
- Դուք կարծես տարաձայնություններ ունեք ԲՀԿ-ի հետ, Ձեր լրատվամիջոցներում հաճախ կարելի է նկատել քննադատություն ԲՀԿ-ի, նաեւ՝ ՀՀԿ-ի նկատմամբ, թեեւ հայտնի երկու գեներալների նկատմամբ երկրպագության միտումներ են նկատվում։
- Իմ տարաձայնությունները երբեք անձնավորված չեն եղել, դրանք եղել են գաղափարական։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մենք վաղուց ԲՀԿ-ի հետ շփում չունենք։ Բայց որեւիցե նեգատիվ վերաբերմունք չկա նրանց նկատմամբ։ Անձերի խնդիր մեզ մոտ դրված չէ։ Կոնկրետ իմ կողմից հիմնադրված լրատվամիջոցների ղեկավարներին կա հստակ հրահանգ՝ չանձնավորել որեւիցե բան, աշխատել միայն գաղափարների շուրջ։ Մենք խոսում ենք կոնկրետ երեւույթների մասին։ Եթե կա ինչ-որ դրական կամ բացասական երեւույթ, ապա դա լուսաբանվում է համապատասխան ձեւով։ Եվ դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին։ Նաեւ որեւէ հրահանգ մեր լրատվամիջոցներին չկա՝ որեւիցե դրական վերաբերմունք ցուցաբերել որեւէ անձի նկատմամբ։
- Ձեր մականունը Վրաց է։ Սա մի տեսակ չի համընկնում գաղափարական սերնդափոխության Ձեր կոնցեպցիայի հետ։
- Դա իմ ուսանողական տարիներից է։ Իմ ընկերական շրջապատում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի իմ կուրսում ամեն մեկս ունեինք մականուն, ինձ Վրաց էին ասում, քանի որ մայրական կողմից Վրաստանից եմ։ Բայց ինձ շատերը ճանաչում են իմ անուն-ազգանունով։ Ինչ վերաբերում է կապերին, ապա որեւիցե կրիմինալի հետ ես երբեւիցե որեւէ կապ չեմ ունեցել, բայց իմ կապերը բազմաշերտ են։ Իմ շրջապատում մտնում են շատ մեծ հեղինակություն վայելող տարբեր ոլորտի մարդիկ, այդ թվում՝ մեծ նվագախմբերի դիրիժորներ, դասախոսներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, նաեւ բիզնես ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ։ Հայաստանում կա մի ցավալի երեւույթ, մեզ մոտ չեն կարողանում տարանջատել հեղինակություն վայելող մարդուն այն մարդկանցից, որոնք կոնկրետ կրիմինալ են։ Եվ ում դուք պատկերացնում եք որպես հեղինակություն, նրանք ընդհանրապես հեղինակություն չեն»։

Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան
Ամենադիտված