Դժբախտություն է ու ճակատագիր անել այն ամենը ինչ քննադատել ես, դեռ մի բան էլ ավելին․ Արփինե Հովհաննիսյան
ՔաղաքականությունԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի:
Փաշինյան Նիկոլը այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է: Սկսեց սև ժապավեններով, կանանց հեռախոսահամար հրապարակելով, իսկ ավարտում է իրավապաշտպաններին, պատգամավորներին ու իր գործընկեր կանանց գետնին քարշ տալով ու վնասելով: Սա սրբություն չունեցողի դիմագիծ է, որ սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչ կանի: Ամեն ինչ: Ոստիկանների ահռելի քանակը վախի չափն է: Տեսնես կողքը կանայք կան գոնե, ում հարգում է: Ու իրենք հրճվու՞մ են այս արարքներից:
Գիտեք, դժբախտություն է ու ճակատագիր անել այն ամենը ինչ քննադատել ես, դեռ մի բան էլ ավելին:
Ով ժողովրդի անունից խոսի Փաշինյանը այսուհետ ուրիշ բաներից պիտի խոսի:
Տգետ թիմակիցներիդ էլ ասա Ծառուկյանին խոնարհվել/ կքանստելով, ու 10/20 ժպտալով բարևելուց մեծ -մեծ թող խոսեին:
Որ անցյալ չունեք գիտենք, բայց հիշողություն ու արժանապատվություն էլ չունե՞ք:
Հատուցման ժամը մոտ է: Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացու կողմից ու դիմաց:
Հ.Գ. ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, դուք ասելիք չունե՞ք»: