Եգիպտոսում մահապատժի են դատապարտել ոստիկանության գեներալի վրա մահափորձ կատարելու մեջ մեղադրվող երեք մարդու
ԱշխարհԿահիրեի դատարանը մահապատժի է դատապարտել Ալեքսանդրիայում ոստիկանության գեներալի վրա մահափորձ կատարելու մեջ մեղադրվող երեք անձի, հաղորդում է Al-Watan պորտալը։
Խոսքը վերաբերում է 2018 թվականի մարտին կատարված իրադարձություններին, երբ Ալեքսանդրիայում տեղի անվտանգության վարչության ղեկավար գեներալ Մուստաֆա ան-Նիմրայի ավտոշարասյունի ճանապարհին պայթեցվել էր ինքնաշեն ռումբ։ Դրա հետեւանքով մահացել էին երկու իրավապահներ։ Գեներալն ու նրա հետ մեքենայում գտնված տեղակալը չէին տուժել։ Եւս հինգ մարդ, որոնցից երկուսը ՆԳՆ աշխակիցների էին, ստացել էին վիրավորում։
Եւս ութ դատապարտյալի նկատմամբ կայացվել է ցմահ ազատազրկման վճիռ, հաղորդում է Gazeta-ն։