Ինչ է պատրաստվում անել Խաչատուր Սուքիասյանը
Քաղաքականություն«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց հետո ԲՀԿ համամասնական ցուցակում կընդգրկվեն Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը։
«Ժամանակ»-ը փորձել է ճշտել՝ արդյոք Խաչատուր Սուքիասյանը նախընտրական պայքարի մեջ կլինի, եւ հնարավոր ի՞նչ ձեւաչափով կմասնակցի ընտրություններին։ Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը տեղեկացրել է, որ Սուքիասյանը դեռ որոշում չի կայացրել 2017-ի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի վերաբերյալ։ «Որոշում կայացնելու դեպքում մենք, անպայման, մամուլին կտեղեկացնենք»,- ասել է նա։
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Շուշան Դանիելյանն էլ, անդրադառնալով հնարավոր դաշինքի մասին տեղեկատվությանը, նշել է. «Որեւէ կերպ նման լուրը չենք մեկնաբանի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում