Հայերեն


Վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»

Քաղաքականություն

Վերջին երկու տարիների ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ Կառավարության ձախողումների շղթան ոչ մի կերպ չի հաջողվում փակել: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, բայց, ինչպես կասեր ռուս նշանավոր առակագիրը, «սայլը տեղից չի շարժվում»: Ավելին` համամարդկային չարիքի` կորոնավիրուսի պայմաններում էապես սրվել է սոցիալ-տնտեսական, գիտամշակութային, կրթական, արտաքին քաղաքականության եւ մյուս ուղղություններում տիրող իրավիճակը: Հետզհետե ավելի տեսանելի ու ավելի իրական է դարձել կառավարման ճգնաժամի սպառնալիքը: Ինչպե՞ս սկսվեցին կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներն ախտահարած այդ ձախողումները եւ ինչո՞ւ դրանց վերջը չի երեւում:

Նախ` դիտարկենք ճգնաժամային իրավիճակին նախորդած հետհեղափոխական հանգրվանի որոշ ասպեկտներ` հիշեցնելով, նախեւառաջ, «թավշյա» իշխանության հռետորաբանությունը: Դա խոստումների ու խոստմնազանցությունների շրջափուլ կարելի է անվանել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով պետական կառավարման իր տեսլականը, վստահեցնում էր, թե նոր իշխանությունը որդեգրում է կառավարման մերիտոկրատիկ աշխատաոճ: Սա ենթադրում էր, որ կառավարման համակարգը կոմպլեկտավորվելու է բացառապես արհեստավարժ եւ փորձառու կադրերով: Մինչդեռ այդ ոլորտում վերջին երկու տարում տեղի ունեցածը որեւէ կապ չունի մերիտոկրատիկ կառավարման հետ` ո´չ գործելաոճի եւ ո´չ էլ, առավել եւս, բովանդակային իմաստով:

Այստեղ վարչապետի խոսքի ու գործի ակնհայտ խզումը երկու բացատրություն կարող է ունենալ` կամ Փաշինյանը լավ չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնում մերիտոկրատիկ կառավարումը, կամ գործ ունենք, պարզապես, գիտակցված վարքագծի դրսեւորման հետ, ինչը խոսքի արժեքն անտեսելու արատավոր երեւույթի մասին է վկայում: Ամեն դեպքում պետական կառավարման համակարգում տեղ գտան մեծամասամբ արհեստավարժության հետ անգամ մոտավոր աղերս չունեցող անձինք, որոնց աշխատանքից առաջին հիասթափվողը հենց վարչապետը եղավ, երբ հայտարարեց, թե «ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, բայց այդ դիմադրությունը ջարդելու եմ»: Մի քանի ձեւական ազատումներ կատարվեցին, իսկ «դիմադրողների» մեծ մասը շարունակեց մնալ համակարգում: Ամբողջ այդ աղմուկի միակ տեսանելի հետեւանքը հեղափոխականների եւ հակահեղափոխականների միջեւ առաջացած նոր բաժանարար գիծն էր:

Այնպես որ, արհեստավարժությունը` որպես արժեք, որպես կադրերի ընտրության առաջնային պայման, բացակայում էր: Իսկ եթե նույնիսկ կար, ապա` միայն ամենահետին պլանում: Փոխարենը շատ կարեւոր պայմաններ էին անձնական հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, մասնակցությունը Գյումրի-Երեւան քայլարշավին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ բուռն համակրանքը: Մի խոսքով` «մերոնքական» լինելը: Իսկ այն հարցը, թե որքանով է տվյալ մարդը տիրապետում իր գործին, կոնկրետ ոլորտ ղեկավարելու համար որչափ կազմակերպչական ջիղ ու հմտություն ունի, ամենաքիչ նշանակություն ունեցողն էր: Մենք երկու տարի հենց այս քաղաքականության դառը պտուղներն ենք քաղում:

Կորոնավիրուսն ընդամենը կառավարման արվեստի վերաբերյալ հավելյալ թեստ էր, որը «թավշյա» իշխանությունը դարձյալ չկարողացավ հանձնել: Մանիպուլյատիվ հնարքները, ամբոխավարությունը, դիլետանտությունը պիտանի գործիքակազմ չեն թե´ համապետական խնդիրներ լուծելու, թե´ գլոբալ մարտահրավերներ հաղթահարելու համար: Այստեղ անհրաժեշտ են խոր գիտելիքներ, դրական փորձ, շրջահայացություն եւ նման կարգի այլ որակներ: «Հորեղբոր տղա», «աներձագ», «մանկության ընկեր» կատեգորիաներով, ինչպես նաեւ ներազգային ատելություն սերմանելով, «ասֆալտին փռելով», վենդետաներով ու անվանարկումներով պետություն չես կառուցի, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմը չես առնի։

Երբ արծարծում ենք պետական կառավարման թեման, պետք է նկատի ունենալ, որ խոսքն այստեղ միայն կադրերի մասին չէ: Կառավարումն ավելի համապարփակ հասկացություն է, որն իր մեջ ներառում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական կայունության, համահայկական համերաշխության, սոցիալական արդարության, ազգային անվտանգության ավելի լայն տարրապատկեր եւ մի շարք այլ հարակից բաղադրիչներ: Վաղուց խոսվում է այն մասին, որ հանրության «սեւ-սպիտակ» գունաբաժանումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բայց այն Կառավարության թեթեւ ձեռքով, ըստ էության, արհեստականորեն դարձել էր հետհեղափոխական օրակարգի կարեւորագույն մաս: Դրանից էլ սկիզբ առան քաղաքական տեղատվությունները, որոնք դարձյալ ոչ այլ ինչ են, քան ապաշնորհ կառավարման արդյունք:

Երկար ժամանակ քաղաքական գործընթացները կառավարելու տեսանկյունից, կարծես թե, արդյունավետ ձեւաչափ էր նախկինների եւ ներկաների հակադրության հնարքը: Հաշվարկն այն էր, որ երկրում առկա խնդիրների լուծման հարցում «սեւերի» խափանարար, քայքայիչ գործունեության վկայակոչումը կառավարության համար բարենպաստ հանրային տրամադրություններ կգեներացնի, եւ մեծամասնությունը մշտապես հակված կլինի դեպի գործող վարչակազմը։ Եվ երկրորդ` բոլոր խոցերը, անհաջողությունները կարելի է «նախկիններին» վերագրել: Նույնիսկ մոտավորապես մեկ ամիս առաջ վարչապետը ԱԺ-ում նույն տեքստն արտաբերեց՝ ասելով, որ «եթե չեք ուզում ինձ, խնդիր չկա, նախկինները կգան»: Այսինքն՝ վերաթարմացրեց «նախկին-ներկա», «սեւ-սպիտակ» ջրբաժանը, եթե չասենք շանտաժը` հանրությանը կրկին վախեցնելով նախկին «բոբո»-ներով: Նրանց թվում էր` այդպես կարելի է հանգիստ ու երկար կառավարել, մտածում էին, որ հանրության համար ամեն դեպքում նախընտրելի կլինի ամբոխահաճո ներկան, քան քրեաօլիգարխիկ անցյալը:

Բայց դա պատրանք էր, որը պետք է պայթեր եւ պայթեց առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։ Այդպիսի փորձություն էր կորոնավիրուսի դեմ պայքարը, որը ցուցադրեց իշխանության կազմակերպչական ապիկարությունը, եւ քաղաքական գործընթացների կառավարման արդյունավետ համարվող այդ մեխանիզմը գրեթե խափանվեց։ Կառավարության անձեռնհասությունը, արհեստավարժության պակասը, ընդհանուր տգիտությունն իրենց զգալ տվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի սխալ մարտավարություն որդեգրելու եւ գործընթացն անփառունակ տանուլ տալու պատճառով։ Արդյունքում «նախկինների» աշխուժացումն այսօր լուրջ սպառնալիք է «նորերի» համար: Վերջիններս տեւապես հանրությանը սնուցել են մի գաղափարով, որը հակառակ էֆեկտն է տվել: Մարդիկ մտածել են` «ուրեմն «նախկիններն» ինչ-որ բան արժեն, որ անընդհատ անդրադառնում են նրանց»:

Այդ մտայնությանը գումարվել են դժգոհությունները գործող կառավարությունից, պարետատնից, մի շարք գերատեսչություններից եւ, այդպիսով, «նախկինների» գործոնը սկսել է որոշ չափով արժեւորվել։ Բայց անգամ այս պարագայում եթե դադարեցվի «նախկիններով» վախեցնելու անպտուղ գործելակերպը, որոնց ուժին արդեն հավատում են թե´ իրենք, թե´ արտաքին շահագրգիռ սուբյեկտները, ապա ՀՀ-ում քաղաքական գործընթացները կընթանան բոլորովին այլ հունով։ «Նախկինները» միգուցե ունեն ֆինանսական ռեսուրսներ ու արտաքին հովանավորություն, բայց չունեն ամենակարեւոր քաղաքական ռեսուրսը` հանրային աջակցությունը, որպեսզի կարողանան շահեկան իրավիճակ ստեղծել իրենց համար: Սա վաղուց պետք էր հասկանալ եւ գործել ժամանակի ու իրավիճակի տրամաբանության ծիրում:

Հիմա ներքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ իրական պայքարը նախկինների ու ներկաների ձեւաչափից կարող է դուրս գալ, եթե երկրի ղեկավարությունը քիչ թե շատ քաղաքական խելամտություն ցուցաբերի։ Իրական պայքարը պետք է տեղափոխել ներկայի ու ապագայի հարթակ, այսինքն` առաջադեմ այն ուժերի հետ մրցակցության ասպարեզ, որոնք չեն առնչվում քրեաօլիգարիկ նախկին երկու վարչակազմերին, չեն սնվում նրանց փողերով, այլ ի հայտ են եկել քրեաօլիգարխիայի դեմ պայքարի կամ 2018թ․ հեղափոխության արդյունքում։ Նման պայքարը լուսանցքում կթողնի հենց «նախկիններին» ու նրանց արտաքին շահառուներին։ Գործող վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի բովանդակային քննարկման ու մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»:

Այսպիսով` հպանցիկ շոշափեցինք պետական կառավարումից մինչեւ քաղաքական գործընթացների կառավարում ձգվող փոխկապակցված շղթայի որոշ հրատապ կողմեր ու առանձնահատկություններ` նպատակ ունենալով գործող իշխանության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել ամենաբնորոշ բացթողումների, սխալների եւ դրանց շտկման ուղղությամբ համարժեք քայլեր ձեռնարկելու հրամայականի վրա: Հուսով ենք` վերջապես «սայլը տեղից կշարժվի»:

Սարո Սարոյան

Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր Կամենդատյան«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԱրարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՎաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան ԶՊՄԿ հանքավայրը թռչնի թռիչքի բարձրությունիցՄեկ միասնական բևեռ, թե քաղաքական մսաղաց. հետո չասեք, թե չեմ զգուշացրել. Էդմոն Մարուքյան Սա ադրբեջանական ընտրակաշառք է՝ բենզինի տեսքով․ Արմեն ՄանվելյանՆահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)0% շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար. Հայկ ՖարմանյանԱբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան
Ամենադիտված