Ավստրիացի ֆուտբոլիստ Դանիլյուկը «Բավարիայից» տեղափոխվել է Նիցցա
ՍպորտԱվստրիացի ֆուտբոլիստ Ֆլավիուս Դանիլյուկը հեռացել է «Բավարիայից» և կարիերան կշարունակի ֆրանսիական «Nice»-ում,-հայտնել է «Nice Matin»֊ը: Հրապարակման համաձայն՝ 19-ամյա պաշտպանը արդեն ստորագրել է «Նիցցայի» հետ երկարաժամկետ պայմանագիր և պետք է երկուշաբթի օրը միանա իր նոր թիմին՝ ֆիզիկական փորձաքննություն անցնելուց հետո: Դանիլյուկը «Բավարիայի» կազմում հանդես է եկել 2015 թվականից: Նա հեռացավ մյունխենյան ակումբից՝ հրաժարվելով նոր պայմանագրից: Պաշտպանը նաև փորձ ունի խաղալու Ավստրիայի բոլոր տարիքային կարգերի երիտասարդական հավաքականների կազմում: