Հայերեն


Պարոն դատախազ, շնորհավորում եմ, պարզ ճակատով եք կանգնելու ձեր քաղաքական հրահանգչի առաջ. Շաքե Իսայան

Քաղաքականություն

Քրեական գործը հաջորդեց անմիջապես այն բանին, երբ պարոն Ծառուկյանը հունիսի 5-ին հայտարարեց, որ պետական անվտանգության սպառնալիքի առաջ ենք այլեւս կանգնած, որ համավարակի դեմ պայքարը լիակատար ձախողված է: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:

«Դուք կարող եք ընդունել, կամ չընդունել մեզ, դուք կարող եք ընդունել, կամ չընդունել այն ուժը, որը մենք ենք ներկայացնում, կարող եք սիրել, կամ չսիրել, ինձ կամ իմ գործընկերներին, բայց չտեսնել` այս գործն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ, դուք չեք կարող: Քրեական գործը հաջորդեց անմիջապես այն բանին, երբ պարոն Ծառուկյանը հունիսի 5-ին հայտարարեց, որ պետական անվտանգության սպառնալիքի առաջ ենք այլեւս կանգնած, որ համավարակի դեմ պայքարը լիակատար ձախողված է: ընդ որում, կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր եւ քաղաքակիրթ պայքարի ձեւ, բայց ինչպես երեւում է գործող իշխանությունները շատ արագ ընտելացել են հին մեթոդներին եւ խուսափեցին ճիշտ ընկալել իրականությունը, ընդունել ձախողումները եւ օգնությամբ դիմել նրանց, ովքեր կարող էին սթափ գնահատել իրավիճակը:

Արդյունքը` խուզարկություններ ԲՀԿ շտաբերում, կուսակցության հարյուրավոր անդամների բնակարաններում, այդ թվում այսօր առավոտյան նրանց բոլորին ԱԱԾ բերման ենթարկելը»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` իշխանություններն ընտրել են ինքնախաբեության ուղին, իշխանությունը եւ նրա ներկայացուցիչները օգտվում են մանիպուլյացիոն խողովակների անազնիվ մեթոդներից:

«Նախաքննության գաղտնիք հանդիսացող փաստաթուղթը հայտնվում է իշխանական պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին, ովքեր հերթ չտալով հրապարակում են այն, մինչդեռ այն չի տրամադրվում Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբին: ԱԱԾ-ի գաղտնի կազմող այսպես կոչված ապացույցները այս իշխանության օրոք ազատ շրջանառվում է սոցիալական ցանցերում եւ մամուլում, սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այսօրվա իշխանությունների, ժողովրդավարության պատկերացումների մասին: Միգուցե սա պոպուլիզմ է, ոչ պրոֆեսիոնալիզմ, դեմագոգիա, մասկի շոու իշխանություն, բայց ոչ ժողովրդավարություն: Եթե իրենց պատկերացրած ժողովրդավարությունը քաղաքական հայտարարության համար քրեական հետապնդում սկսելն է, ապա այս պետությանը առաջիկայում լրիվ այլ ռեժիմ է սպասվում: Այս եւ շատ այլ գործերով իշխանությունները խախտել են անմեղության կանխավարկածը րադար դատաքննության իրավունքը, ցուցմունք տալուց հրաժարվելուն իրավունքը, դժվար է գտնել մի իրավունք, որը չի խախտվել այս գործով , չկա իրավունք անձի տունը խուզարկելու, ապացույցներ առգրավելու, նրան փաստացի որպես մեղադրյալ ներգրավվելու առանց ԱԺ-ի համաձայնության, գոնե ՄԻԵԴ նախադեպային որոշումները կարդացեք, պարոնայք իրավաբաններ»,-ասաց նա:

Անդրադառնալով միջնորդագրի իրավական մասին, նա ասաց, որ վկայակոչված 4 կասկածյալների ցուցմունքները բացառապես վերաբերում են Վազգեն Պողոսյանի գործողություններին, դրանք որեւէ նշում չեն պարունակում Գագիկ Ծառուկյանի գործությունների մասին:

«Այսինքն միջնորդագրում չի ներկայացավել որեւէ վերաբերելի փաստական տվյալ, որը կհաստաստի Գագիկ Ծառուկյանի առնչությունը ենթադրաբար ընտրակաշառք բաժանելու արարքին, քննությամբ ձեռք չեն բերվել ապացույցներ, որոնք կարող են վկայել ընտրողներին կաշառք տալու նպատակով Գագիկ Ծառուկյանի կողմից խումբ ստեղծելու եւ ղեկավարելու գործընթացին: Որո՞նք են Գագիկ Ծառուկյանի անմիջական մասնակցության վերաբերյալ փաստաթղթերը, ձեր վկայակոչած ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայից ովքեր են անմիջականորեն շփվել Գագիկ Ծառուկյանի հետ, ովքե՞ր են նրանից գտնվում նյութական կամ անձնական կախվածության մեջ, ինչ ի նկատի ունեք նյութական կամ անձնական կախվածություն ասելով, չէ որ ի վերջո դրա բացատրությունը, պարոն դատախազ, ստիպված եք լինելու տալ: Միջնորդագրում օգտագործել եք մեղադրյալ եզրույթը, երբ ԱԺ-ից հայցում եք քրեական հետապնդման համաձայնություն»,- ասաց նա:

Շաքե Իսայանը հավելեց, որ եթե անգամ պատգամավորների վրա քրեական գործեր կարեն, իրենց համախոհները փողոցում շարունակելու են պայքարը:

«Չեք կարող մինչեւ ձեր իշխանության ավարտը արտակարգ դրություն հայտարարել: Դուք վախենում եք Գագիկ Ծառուկյանից: Իսկ պարոն դատախազ, ես ձեզ շնորհավորում եմ, որովհետեւ այսօր դուք պարզ ճակատով եք կանգնելու ձեր քաղաքական հրահանգչի առաջ, կարող եմ պնդել, որ ձեզ դրա համար մի յուղոտ պարգեւավճար կտան, բայց ինչպես եք կանգնելու Աստծո դատաստանի առաջ, ես չգիտեմ»,-ասաց նա:

 

Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացել
Ամենադիտված