Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի կեսերը
ՔաղաքականությունՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, վերընտրվել է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար: Այսինքն՝ ՀՀԿ մարզային կառույցում Սյունիքում վերընտրվել է ՀՀԿ-ի «հին ոգին»: Ստացվում է հետաքրքիր իրավիճակ՝ «հին ոգին» ՀՀԿ մարզային կառույցում է, «նոր ոգին»՝ մարզպետարանում՝ ի դեմս նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի:
Երբ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակեց վարչապետ և հայտարարեց, որ նրա հետ քննարկել է նաև ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը, առաջին իսկ տեղեկություններից մեկն այն էր, որ նոր վարչապետը չի ցանկանում աշխատել մարզպես Լիսկայի հետ, որը ՀՀԿ-ի և իշխանության համակարգի ամենաաղմկոտ դեմքերից և, այսպես ասած, կարկառուն ներկայացուցիչներից մեկն է: Կարեն Կարապետյանը այս մասով արագ անցավ խոսքից գործի, և Լիսկան հեռացվեց: Իսկ նոր մարզպետին Կարեն Կարապետյանը դիմեց «ռեգիոնալ նոր կառավարման» ակնկալիքով:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում