Արթուր Վանեցյանը ևս չի խուսափի հարցերին պատասխանելուց
Քաղաքականություն«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է.
«Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ ԱԱԾ-ում փորձում են պարզել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել:
Հայտնում եմ, որ պարոն Վանեցյանը գտնվում է կուսակցության գլխավոր գրասենյակում, իր աշխատասենյակում:
Շատ մի չարչարվեք, սպասում ենք, էստի համեցեք…»:
Ստացվում է, որ քաղաքական պատվերը միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ սկսված գործով չի ավարտվի: Հաջորդ թիրախը իշխանություններին սուր քննադատության ենթարկած Արթուր Վանեցյանն է: Բայց, ինչպես Ծառուկյանի դեպքում էր, Վանեցյանը ևս չի խուսափի հարցերին պատասխանելուց: Ստացվում է, որ Հայաստանում ոչ թե իրական պայքար է մղվում երկրում առկա արատավոր երևույթները վերացնելու դեմ, այլ սկսվել է ընդդիմադիր գործիչներին լռեցնելու գործընթաց, որը, անկեղծ ասած, հարիր չէ ժողովրդավարության ուղին բռնած երկրի համար: