Հայերեն


Սերժ Սարգսյանի հուսահատ որոնումները

Քաղաքականություն

1in.am

Արտաքին ներդրումների փնտրտուքը Սերժ Սարգսյանին հասցրեց Արաբական Միացյալ Էմիրություններ, որի ղեկավարության հետ հանդիպումներում Սարգսյանը հայտարարում էր, որ Հայաստանը ցանկություն ունի ինտենսիվացնել երկկողմ տնտեսական հարաբերություններն ու ԱՄԷ ներդրումների հոսքը Հայաստան:

Սարգսյանի այցն Էմիրաթներ բավականին հետաքրքիր է՝ նկատի ունենալով այն, որ, օրինակ, տնտեսական խորհրդակցությունների այն շարքում, որ նա սկսեց 2016 թվականի փետրվարին և հասցրեց մինչև ապրիլի պատերազմ անցկացնել չորսը՝ Էմիրաթները բացակայում էին:

Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ անցկացրեց Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի հետ տնտեսական կապերը զարգացնելու վերաբերյալ, բայց, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ ուղղություններով Հայաստանին կարծես թե որևէ առանցքային ներդրում չի սպասվում, այդ երկրները մեծ հետաքրքրություն չցուցաբերեցին Հայաստանում ներդրումներ անելու մասով՝ ամեն մեկն, իհարկե, իր պատճառներով:

Սերժ Սարգսյանի մոտ ակնհայտորեն ոչինչ չստացվեց և թերևս չէր էլ կարող ստացվել հոկտեմբերի սկզբին Նյու Յորքում կազմակերպված ներդրումային համաժողովում: Բանն այն է, որ այդ համաժողովից էական արդյունքներ ակնկալելու համար Հայաստանը պետք է մինչ այդ կատարեր համակարգային մի շարք կարևոր փոփոխություններ ոչ միայն իր տնտեսական քաղաքականության մակարդակում, այլ նաև արտաքին քաղաքականության: Քանի դեռ Հայաստանը կապված է խորտակվող տնտեսությամբ Ռուսաստանին, Հայաստանի տնտեսության մակույկը որևէ կերպ հետաքրքիր չի լինելու ոչ մի ներդրողի համար:

Եվ այս առումով Էմիրաթներ Սերժ Սարգսյանի այցն ինչ-որ իմաստով հուսահատ այց է, որովհետև եթե չստացվի նաև այդ այցը, ապա դժվար է պատկերացնել, թե Հայաստանն ինչ տարբերակով պետք է ապահովի այն «փոփոխությունները», որ Սերժ Սարգսյանը հռչակել է կառավարության փոփոխությամբ:

Ըստ էության ոչ մի գործնական դրսևորում չստացավ նույնիսկ մեկ տարի առաջ Սարգսյանի Չինաստան կատարած այցը, որտեղ ստորագրվեց երկկողմ բավական խոստումնալից հուշագիր, հարուստ բովանդակությամբ, սակայն ինչպես ցույց է տալիս հետագան՝ բավական աղքատ առարկայականությամբ և գործնականությամբ:

Պատճառը խորքում կրկին նույնն է՝ մեծ քաղաքականությունն ու տնտեսությունը շաղկապված են, ընթանում են զուգահեռ, բայց Հայաստանում դրանց ընթացքը ընդհատվում է, Հայաստանում դրանց միավորում է փակուղին, քանի որ Հայաստանն ըստ էության արտահայտում է մի գերակա շահ՝ Ռուսաստանի գերակա շահը: Ըստ այդմ, Հայաստանում կարող են զուգահեռ ընթանալ Ռուսաստանի քաղաքականությունն ու տնտեսությունը: Ու քանի որ Ռուսաստանի տնտեսությունը ներկայումս կրճատվում է արագ տեմպով, բնական է, որ Հայաստանում մնում է միայն ռուսական քաղաքականությունը, այն էլ՝ որևէ այլ քաղաքականության և տնտեսության ընթացք արգելափակելու նպատակով:

Եվ բանն այն չէ, որ Հայաստանը պետք է արտահայտի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ուրիշ շահեր, որպեսզի ստանա նաև այլ տնտեսական զուգահեռ հոսքեր: Հայաստանը պետք է արտահայտի իր շահը, և եթե դա տեղի ունենա, ապա այդ շահի համեմատությամբ, իհարկե՝ զանազան հեռավորությամբ, բայց կդիրքավորվեն այլ շահեր՝ տարածաշրջանային, համաշխարհային, կարճաժամկետ, երկարաժամկետ: Եվ այդ դեպքում արդեն Հայաստանում կձևավորվեն տնտեսա-քաղաքական միջազգային բազմաթիվ հոսքեր, զուգահեռ տնտեսա-քաղաքական ճառագայթներ, կձևավորվեն բազմազան մոտիվացիաներ, և ոչ թե Սերժ Սարգսյանը կունենա աշխարհով մեկ ներդրում փնտրելու անհրաժեշտություն, այլ ներդրումները կփնտրեն Սերժ Սարգսյանին կամ ավելի շուտ՝ Հայաստանը:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված