Հայերեն


«Երևան Մոլ»-ի գրասենյակում երկու աշխատակից չի կրել դիմակ. պարզաբանում

Հասարակություն

Գալաքսի» ընկերությունների խումբը հայտատրարություն է տարածել՝ կապված ս.թ. հունիսի 17-ին պարետատան կողմից հրապարակված տեղեկության հետ, որի համաձայն՝ «Երևան Մոլ»-ում հայտնաբերվել են պարետատան կողմից սահմանված կանոններին անհամապատասխանություններ, և որ «Երևան Մոլ»-ը փակվելու է 24 ժամով։

Հայտատարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ի պատասխան նշված տեղեկատվության, որը տարածվեց բազմաթիվ ԶԼՄ-ներում, ցանկանում ենք հստակեցնել․ պարետատունը իրականացնում է պարբերական ստուգումներ «Երևան Մոլ»-ի տարբեր հատվածներում՝ ֆուդկորտում, սպասարկման կենտրոնում, վարչական՝ գրասենյակային հատվածներում, և ցանկացած տեղ կանոնների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում, նշվում է «Երևան Մոլ»-ի անունը՝ որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ։

Հունիսի 17-ին իրականացված հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են կանոնների խախտումներ «Երևան Մոլ»-ի գրասենյակում, մասնավորապես երկու աշխատակից չի կրել դիմակ, նրանց միջև հեռավորությունը եղել է պակաս քան մեկուկես մետրը և ջերմաչափման գրանցումը կատարվել է օրական մեկ անգամ։

«Այսօր հունիսի 18-ին, 12։00-ից սկսած 24 ժամով փակվել է միայն մոլի գրասենյակային մասը։ «Երևան Մոլ»-ում գործող բոլոր խանութները և ֆուդկորտը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը ամեն օր ժամը 10։00-22։00», – պարզաբանել է «Երևան Մոլ»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ տնտեսվարողների մասին տեղեկատվություն տարածելիս անհրաժեշտ է առաջնորդվել տեղեկատվության մատուցման հստակությամբ։ Ընդհանրացման արդյունքում ոչ ճշգրիտ տեղեկատվություն են ստանում քաղաքացիները և մեծ վնաս են կրում տնտեսվարողները։ Խնդրում ենք գործել զգույշ։

Հիշեցնում ենք, որ «Երևան Մոլ»-ն առաջինն էր Հայաստանում, որը կարևորելով հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը, առանց պարետատան հրահանգման մարտի 15-ից «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող այլ տնտեսվարողմերի հետ ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը՝ մեծ վնասներ կրելու գնով։

«Երևան Մոլ»-ը վերաբացումից հետո հետևել է քաղաքացիների առողջության պահպանման ցուցումներին՝ հատուկ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով դրա համար, այդ թվում նաև Մոլի այցելուներին անվճար դիմակների տրամադրում, հեռավորության պահպանման ցուցումներ, ջերմաչափում մուտքի մոտ։

Նշենք նաև, որ «Երևան Մոլ»-ն ամբողջ տարածքի ախտահանման աշխատանքներ է կատարում ամենօրյա ձևաչափով, օրը երկու անգամ՝ այցելուներին տրամադրելով դիմակներ և ձեռնոցներ»։

ԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. Զախարովա Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանԹող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պարտադիր է պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը. Նիկոլ ՓաշինյանՔննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ Հայտնի է Կանադայում դպրոցի վրա hարձակnւմ իրականացրած անձի ինքնությունը Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումներըՍամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին 8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել ենՍոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. Կարապետյան«Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը. ՈՒՂԻՂ TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայությունԱտոմակայանը կփակվի՝ մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո․ Մարուքյան Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջևՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային այրվածքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համար Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ»
Ամենադիտված