«Հրապարակ». Որոշել են արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում անել այդ գործը եւ «լիկվիդացնել» ՍԴ-ն` Հրայր Թովմասյանով հանդերձ
Քաղաքականություն«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշել են շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում անել այդ գործը եւ «լիկվիդացնել» ՍԴ-ն` Հրայր Թովմասյանով հանդերձ։ Այս շաբաթ, երբ ասում էին, որ պարտադիր պետք է ներկա լինենք Ծառուկյանին դատախազին տալու քվեարկությանը, զգուշացնում էին, որ եկող շաբաթ եւս պետք է ներկա լինենք ՍԴ-ի խնդրի քվեարկությանը` մի մարդու պես»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
Ի դեպ, ՍԴ-ին առնչվող փաթեթում մեկը մյուսից առանցքային հարցեր են, սակայն ամենաէականը ՍԴ կազմի մասին ընդունվելիք որոշումները չեն, այլ ՍԴ-ն շրջանցելու նորմը։ Իշխանությունները ցանկանում են կրկին, ինչպես հանրաքվեի օրենքը, ընդունված օրինագծերը չուղարկել ՍԴ, ինչը սահմանադրական նորմ է, այդ առնչությամբ եւս ցանկանում են օրենքի նախագիծ ընդունել: Սակայն կրկին բախվում են «բայց»-ի՝ այդ նախագիծը եւս պետք է ուղարկվի ՍԴ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում