Էդուարդ Նալբանդյանը հրաժեշտ կտա պաշտոնին․ ով է փոխարինելու նրան
ՔաղաքականությունԱզգային անվտանգության խորհրդի վերաբերյալ ՀՀ նախագահի այսօրվա որոշումից հետո իշխանության ներսում փոփոխություններ են սպասվում: Ասում են` ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար` զբաղեցնելով Վիգեն Սարգսյանի տեղը, իսկ վերջինը կնշանակվի ՀՀ արտգործնախարար: Ըստ լուրերի` Էդվարդ Նալբանդյանին էլ ետ կուղարկեն Ֆրանսիա՝ դեսպան։ Ֆրանսիայում մեր դեսպանի՝ Վիգեն Չիթեչյանի ծառայության ժամկետը վաղուց է լրացրել, բայց նա, ըստ էության, տեղապահ է մնում, որպեսզի երբ գա պահը, այդ տեղն զբաղեցնի Նալբանդյանը: