Հայերեն


«Ֆեյսբուքյան տականքները մի 50 հոգի են: Պետք չէ դրանց գրառումներին պատասխան տալ»․ Մելիքյանը՝ 1000 դրամ տուրքի դեմ բողոքողների մասին

Հասարակություն

yerkir.am

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հասարակության կողմից շատ լավ է ընկալվել կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է 1000 դրամ հատկացնել հիմնադրամին, որը կոչված է լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները: Ի դեպ, hամակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար:

Նշենք, որ հիմնադրամին հատկացումները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ վճարում է ամսական 1000 դրամ` իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից:

Մելիքյանի խոսքով՝ միանշանակ է ընկալվել այս գաղափարը: «Հասարակությունն է իր բանակը ծնել, պահել ու պահելու: Սա մասնավոր և պետական համագործակցության ևս մի ձև է»,- ասաց նա, ապա հարկ համարեց լրատվամիջոցներին հորդորել, որ հասարակության անունից չտարածեն հայտարարություններ, թե այս գաղափարը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից:

«Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարկության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին պատասխան տալ»,- ասաց Մելիքյանը:

Հարցին՝ արդարացի՞ է համարում, որ նույն` 1000 դրամները պետք է հատկացնեն և' 80 հազար դրամ աշխատավարձ ստացողները, և 1,5 մլն դրամ ստացողները, Մելիքյանը պատասխանեց, որ իսկապես կա այդ խնդիրը:

«Իսկապես նման խնդիր գոյություն ունի: Կարծում եմ, որ նրանք, ովքեր ստանում են բարձր աշխատավարձեր, իրենց բարոյական իրավունք կվերապահեն, որպեսզի ավելի մեծ ներդրումներ ունենան»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե շատ է հնչում այն տեսակետը, որ մենք ունենք բանակի հաշվին հարստացած գեներալներ, և ավելի արդարացի կլիներ, որ հենց նրանք էլ լրացնեին այդ ֆոնդի գումարները, Մելիքյանն արձագանքեց, որ իսկապես ունենք բանակի հաշվին հարստացած գեներալներ, որոնց բոլորին անխտիր պետք է պատժել: Նա ընդունում է, որ բանակում կա կոռուպցիա, բայց «այդ ամենը և որևէ այլ երևույթ հարկավոր չէ խառնել այս լավագույն ցանկությանը»:

«Սա որևէ կապ չունի բանակի ֆինանսավորման հետ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես շարունակվում է ու լավ էլ խիստ է տարվում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե գուցե սա պետության կողմից անուղղակի ազդակ է, որ առաջիկայում, ավելի կոնկրետ` 2017 թ .հունվարի 28-ից հետո ակտիվ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, Մելիքյանը պատասխանեց. «Ես չգիտեմ նման դեպք, որ հունվարի 28-ից հետո է լինելու» :

Նա ընդգծեց նաև, որ երբ օրենքի նախագիծը գա խորհրդարան, շատ հարցեր կհստակեցվեն: «Հայտարարությունները դեռևս ոչինչ չեն նշանակում: Թող գա ԱԺ, կքննարկենք, քննարկման ընթացքում հնարավոր է լինեն առաջարկներ` մտցնել նաև այս խավին, այն խավին և այլն: Դա ընդամենը նախագիծ է և օրենքի ուժ չի ստացել, կգա, օրենքի ուժ կստանա, հետո կխոսենք»,- ասաց Մելիքյանը:

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված