Համաճարակի հետեւանքները հաղթահարելու համար Gucci-ն բարձրացնում է գները
ԱշխարհJefferies ֆինանսական ընկերության վերլուծաբանները լյուքսային ապրանքների շուկայի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել են, որ Իտալիայում, Մեծ Բրիտանիայում եւ Չինաստանում Gucci-ն 5-9 տոկոսով բարձրացրել է Dionysus եւ Zumi պայուսակների մոդելների գները:
Այսպիսով, ընկերությունը փորձում է պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի հետեւանքների դեմ: Kering շքեղ կոնգլոմերատի ղեկավարի մամուլի քարտուղար Ֆրանսուա Պինոն, որին պատկանում է Gucci-ն, հրաժարվել է մեկնաբանություններից: Նման հակաճգնաժամային ռազմավարության կողմնակից է նաեւ Chanel-ը. մայիսին բրենդը բարձրացրել է կաշվից պատրաստված բոլոր աքսեսուարների գները:
Աղբյուրը՝ - Blueprint