Հայերեն


Պուտինի սպառնալիքը. ով նվեր տվեց հայկական հողերը

Հասարակություն

ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, թե հետխորհրդային հանրապետություններից շատերը բնիկ ռուսական հողեր են նվեր ստացել ԽՍՀՄ մաս կազմելու համար եւ անկախանալիս պետք է վերադարձնեին այդ հողերը Ռուսաստանին:

Պուտինի մտածողությունն այդ առումով պարզ է վաղուց: Այստեղ չկա նոր բան: Պարզ չէ միայն, նա հիշեցնում է որպես սպառնալի՞ք, որ Ռուսաստանը հավաքելու է իր հողերը, եթե չվերադարձնեն, թե՞ փորձում է ինչ որ «բարոյական պարտքի» տակ դնել հետխորհրդային հանրապետություններին քաղաքական առեւտրի կամ շանտաժի համար:

Ավելի հետաքրքիր է այն, որ բացի ռուսական հողերից, Ռուսաստանը բավական շռայլորեն նվիրել է նաեւ հայկական հողեր՝ ռուս-թուրքական պայմանագրերով, նվիրել է Թուրքիային ու Ադրբեջանին:

2021 թվականին լրանում է ռուս-թուրքական այդ պայմանագրերի դարը: Գործնականում առումով դարը լրացել է արցախյան առաջին պատերազմով, որտեղ հայկական հաղթանակը ռուս-թուրքական պայմանագրերի վրա քաշված առաջին գիծն էր: Հայերը նախ ակնկալում էին, որ հայկական հողերը կվերադարձվեն քաղաքավարի, սակայն հետո պարզ դարձավ, որ դրանք հնարավոր է միայն ազատագրել, ոչ ոք չի վերադարձնի հենց այնպես:

Այդ տեսանկյունից, մտածել, թե Ռուսաստանը երբեւէ կճանաչի հայերի հանդեպ իր հանցանքն ու մեղքը, իրատեսական չէ: Ըստ այդմ խնդիրն այն է, թե Հայաստանը կարո՞ղ է ստեղծել այնպիսի վիճակ, երբ Ռուսաստանը պարզապես ստիպված կլինի ճանաչել այդ մեղքն ու հրաժարվել ռուս-թուրքական այդ պայմանագրերից, որովհետեւ հակառակ պարագայում խնդիրը կլինի ոչ միայն հայերինը, այլեւ իրենը:

Հայաստանը կարող է ստեղծել այդ վիճակը, ինչը սակայն պահանջելու է մեծ ջանք եւ բավականին համառ աշխատանք հենց Հայաստանի ներսում առաջին արդյունքը արձանագրելու, այսինքն Հայաստանի տնտեսա-քաղաքական եւ անվտանգային ինքնիշխանությունն ու դիվերսիֆիկացիան ընդլայնելու համար:

Անկախ Հայաստանի նախկին իշխանության հանդեպ վերաբերմունքից ու գնահատականից, պետք է նկատել, որ Հայաստանն այդ քայլերն արել է, եւ դրանցում եղել է մի քանի հատկանշական դրվագ, սակայն ընդհանուր հարաբերակցությունը չի փոխվել Հայաստանի ինքնիշխանության օգտին: Չի փոխվել, որովհետեւ անելով որոշակի քայլեր, այդուհանդերձ երկրի ներսում չի արձանագրվել կարեւորագույնը՝ կառավարող համակարգում հանրային կամքի քաղաքական կապիտալիզացիան: Որովհետեւ, անկասկած լավ պատկերացնելով սպառնալիքները, որ բխել են պուտինյան Ռուսաստանի քաղաքականությունից, երբ ռեգիոնալ գլխավոր գործընկերոջ դիրքում ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել է վերականգնվել Թուրքիան, նրանք այդուհանդերձ չեն ցուցաբերել ներքին արդիականացման բավականաչափ կամք եւ հարկ եղած դեպքում հանուն Հայաստանի ինքնիշխանության՝ իշխանությունը թողնելու կարողություն:

Այդ իմաստով, բացառիկ եւ բազմաշերտ է թավշյա հեղափոխության պատմությունը, որը Հայաստանին տվել է հենց կարեւորի հնարավորությունը: Ամբողջ հարցն այն է, որ այս դեպքում էլ Հայաստանի համար կարող է խնդիր դառնալ «պարտքը Ռուսաստանին»: Բայց ոչ հողի պարտքը, այդ իմաստով եթե կա պարտք, ապա Ռուսաստանի պարտքը Հայաստանին: Պարզապես, այս դեպքում կարող է խնդիր լինել որոշ շրջանակների «պարտքը Ռուսաստանին», որ կուտակվել է Հայաստանում կառավարող համակարգի հովանու դիմաց:

Որոշակի խմբերի այդ պարտքը «հիշեցնելով», Մոսկվան ամեն կերպ ձգտելու է հետաձգել հայերի առաջ իր ունեցած պարտքի հետ քաղաքական առերեսումը:

Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները
Ամենադիտված