«ՀՀԿ կոչվածը վաղուց իրեն զգում էր կոմկուսի պես»․ սիրված դերասան Աշոտ Ադամյանը ԱՄՆ է արտագաղթել
Հասարակություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան Աշոտ Ադամյանը, ով երեք ամիս առաջ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:
– Պարոն Ադամյան, տեղափոխվել եք Միացյալ Նահանգներ, երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ նպատակներ ունեք:
– Այստեղ մի քանի բան եմ նախաձեռնել, որոնք ուզում եմ իրագործել, կմնամ այնքան, ինչքան գործը կպահանջի, որովհետև լուրջ գործեր են, որոնք ես երկար ժամանակ Հայաստանում չէի կարողանում ոչ մի կերպ առաջ տանել, իսկ այստեղ հնարավորությունը կա: Աշխատելուց ես առայժմ չեն հոգնել, հոգնել եմ չաշխատելուց:
– Գիտեմ, որ հեռուստահաղորդում եք վարում այդտեղ: Նաև ֆիլմերո՞ւմ կնկարահանվեք, դերե՞ր են առաջարկել:
– Ինձ դերեր առաջարկելու մասին չէ խոսքը, ես ինքս եմ ոմանց դերեր առաջարկում, խումբ ունեմ այստեղ, որտեղ թատերական աշխատանքներ ենք իրականացնում, հեռանկարում նաև կինոաշխատանքներ կան: Հույս ունեմ, որ այդ աշխատանքներն իրենց նպատակներին կհասնեն: Համենայնդեպս սկիզբը և ընթացքն արդեն կան:
– Պարոն Ադամյան, փաստորեն ֆիլմի նկարահանման աշխատանքներ են իրականացվում, ինչի՞ մասին է լինելու՝ մեր կյանքի, Հայաստանի առօրյայի, արտագաղթի…
– Երբեք չեմ սիրել նախապես խոսել այդ թեմայի շուրջ: Ամեն դեպքում մինչև այսօր բեմադրություն անելիս ինչին էլ մոտեցել, նկատի եմ ունեցել մեր կյանքը: Եթե նույնիսկ Շիլլեր կամ Սոֆոկլես բեմադրեի, էլի կլիներ մեր կյանքից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում