Սալահը և Ռոբերտսոնը պատրաստ են խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Կրիստալ Փելեսի» հետ խաղում․ Կլոպ
Սպորտ«Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Մուհամեդ Սալահը և Էնդրյու Ռոբերտսոնը պատրաստ են մասնակցել Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Կրիստալ Փելեսի» հետ հանդիպմանը, ասել է «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Սահալը և Ռոբերտսոնը բաց են թողել կիրակնօրյա հանդիպումը «Էվերթոնի» հետ (0-0) վնասվածքների պատճառով:
«Երեկ Սալահը մարզվեց միանգամայն նորմալ։ Ես կառաջարկեի, որ նա մասնակցի խաղին: Նույնը վերաբերում է նաև Ռոբերտսոնին: Ջեյմս Միլները և Ջոյել Մատիպը բաց կթողնեն հանդիպումը: Պետք է պարզենք, թե որքան ժամանակ կտևի վերականգնումը, բայց վաղը նրանք չեն մասնակցի խաղին»,֊ Կլոպին մեջբերում է «Լիվերպուլի» կայքը:
Չորեքշաբթի օրը «Անֆիլդ» մարզադաշտում կկայանա Լիվերպուլի Պրեմիեր լիգայի հանդիպումը։