Google-ի նախկին աշխատակիցը երկրորդ տեղն է զբաղեցրել Forbes-ի՝ Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում
ՍպորտGoogle-ի նախկին աշխատակից Քոլին Խուանը երկրորդ տեղում է Չինաստանի ամենահարուստ մարդկանց Forbes-ի ցուցակում` իր Pinduoduo էլեկտրոնային բիզնեսի շնորհիվ:
Ըստ Forbes-ի՝ Խուանի ունեցվածքը վաճառքի կտրուկ աճի շնորհիվ կազմում է 45,4 միլիարդ դոլար։
Այսպիսով, նա առաջ է անցել Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայից, բայց զիջում էր Tencent-ի սեփականատեր Պոնի Մային:
Նախկինում Խուանը պրակտիկանտ է եղել Microsoft-ում, այնուհետեւ երեք տարի Google-ում զբաղեցրել է ինժեների պաշտոն, հայտնում է BBC News-ը:
Խուանի խոսքերով՝ ընկերությունում այդ երեք տարիները աներեւակայելի արժեքավոր են եղել իր համար, եւ Googleն իրեն շատ ավելին է տվել, քան ինքը ներդրումներ է կատարել դրա մեջ:
Խուանը Pinduoduo-ն հիմնադրել է 2015-ին: Այն անհավանական տարածում է գտել, մանավանդ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ ընկերության միջոցով կատարված պատվերները ամեն օր 50 միլիոնից մինչեւ 65 միլիոնի էին հասնում:
Բացի այդ, ընկերության կայքում կարելի է խաղեր խաղալ եւ անվճար նվերներ ստանալ: