ՀՀ վարչապետը և նախագահը, որպես հեղաշրջման համահեղինակներ, Հայաստանը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ, ինչը հղի է վտանգավոր և անկանխատեսելի զարգացումներով. Ռուբիկ Հակոբյան
ՔաղաքականությունՔաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ-ի և ՀՀ նախագահի կողմից ընդունված և ստորագրված օրենքներին՝ դրանք որակելով հակասահմանադրական: Նրա դիտարկմամբ՝ ՍԴ-ն պետք է և պարտավոր է շտապ արտահերթ նիստ հրավիրել, նաև ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները նկատի ոնենալով, համապատասխան որոշումներ ընդունել սողացող սահմանադրական հեղաշրջումը կանխելու համար։ Հակոբյանի գրառումը՝ ստորև.
«Վերջին զարգացումներին՝ ԱԺ-ի և ՀՀ նախագահի կողմից հապշտապ ընդունված և ստորագրված հակասահմանադրական օրենքներին ի պատասխան, ՍԴ-ն պետք է և պարտավոր է շտապ արտահերթ նիստ հրավիրել, նաև ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները նկատի ունենալով, համապատասխան որոշումներ ընդունել սողացող սահմանադրական հեղաշրջումը կանխելու համար։
ՀՀ վարչապետը և ՀՀ նախագահը, որպես հեղաշրջման համահեղինակներ, Հայաստանը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ, ինչը հղի է վտանգավոր և անկանխատեսելի զարգացումներով։
Հ.Գ. Անհրաժեշտության դեպքում անձամբ կլինեմ ՍԴ-ի մոտ՝ զոմբիների կողմից ՍԴ-ն հնարավոր ճնշումներից պաշտպանելու համար»։