Այժմ ժամանակը չէ մեր ազգը հանելու աշխարհի տաղանդից
ԱշխարհAmazon-ը, Google-ը և Twitter-ը այն առաջատար տեխնոլոգիական ընկերությունների շարքում են, որոնք քննադատել են Դոնալդ Թրամփի վերջին` ԱՄՆ ներգաղթյալների համար վիզաների տրամադրման կասեցումը, գրում է Daily Mail֊ը։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ վիզայի տրամադրման սառեցումը կդարձնի ԱՄՆ-ին ավելի անմրցունակ: Նախագահը արգելել է նոր H-1B վիզաները, որոնք խոշոր ընկերությունների կողմից օգտագործվում են արտասահմանից բարձր որակավորում ունեցող ինժեներների հրավիրելու համար: Անցած տարի Google-ին և Apple-ին այդ նպատակի համար տրվել է շուրջ 18 000 H1-B վիզա: Amazon- ը նշել է, որ այդ վիզաների կասեցումը «վտանգի տակ է դնում Ամերիկայի համաշխարհային մրցունակությունը»։ Մինչդեռ «Box» ֆիրմայի գործադիր տնօրենը անվանել է այն «անհավատալիորեն վատ քաղաքականություն»: «Facebook» սոցիալական ցանցի տնօրինությունը կարծիք է հայտնել, որ ներգաղթյալների՝ ԱՄՆ հոսքի կասեցումը կդանդաղեցնի կորոնավիրուսից հետո երկրում տնտեսության վերականգնումը։