«Չելսին» երկարաձգել է պայմանագրերը Ուիլյանի և Պեդրոյի հետ մինչև մրցաշրջանի ավարտը
ՍպորտԱնգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ երկարաձգել է պայմանագրերը կիսապաշտպան Ուիլիանի և Պեդրո Ռոդրիգեսի հետ մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը:
Այս մրցաշրջանում 31-ամյա Ուիլիանը «Չելսիի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցումներում՝ դառնալով 7 գոլի հեղինակ: 32-ամյա Պեդրոյի հաշվին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մի մասը, 18 հանդիպումներում կա 2 գոլ: