Այդքան գեներալ ու էլ ինչ ասես ունենք, ոչ մեկիդ խոսքը չէ՞ր անցնելու
ՀասարակությունԱշոտ Ասատրյանը գրում է․
Ես այդքան չեմ զարմանում Վիտալի Բալասանյան - Սասնա Ծռեր - Ժիրայր Սեֆիլյան հանդիպումների արդյունքից, որքան հենց բուն կատարվող իրադարձությունից: Ժամանակ կանցնի, ամեն բան կպարզվի, թե ով էր ճիշտ, ով սխալ: Բայց Երևանից մինչև Էջմիածին տենց ուրիշ միջնորդ չկա՞ր, որ Վիտալի Բալասանյանին կանչեցինք: Նենց ժամանակ բոլորը կռված են, բոլորը բոլորին 5 մատի պես ճանաչում են, զինակից ընկեր են, կամ եսիմ էլ ինչ են։ Բա էդ ու՞ր էիք, ինչի՞ մի բերան ձեն չհանեցիք:
Վիտալի Բալասանյանը Արցախից եկել ձեր գործնա անում, ինչը դուք պետքա անեիք: Լավ, այդքան գեներալ ու էլ ինչ կոչում ասես ունենք, ոչ մեկիդ խոսքը չէ՞ր անցնելու, ոչ մեկդ ռիսկ չէի՞ք անելու բանակցություն վարեիք: Զարմանալի մարդիկ եք, բա դուք պատերազմի դաշտում ո՞նց եք կռվել, փամփուշտներից չե՞ք վախեցել: