Առաջիկայում կլինեն հետաքրքիր զարգացումներ, որտեղ ԲՀԿ-ն կունենա իր ծանրակշիռ դերը
ՔաղաքականությունԱյն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված իշխանական դեմարշն ուներ քաղաքական բնույթ, երկու կարծիք լինել չի կարող: Բայց որ իշխանությունները ջանք չեն խնայում այն որպես սովորական իրավական գործընթաց մատուցել, սա էլ է ակնհայտ: Ինչ կլինի վաղը, ցույց կտա ժամանակը, բայց որ սկսված պայքարն անպայման շարունակություն կունենա՝ միանշանակ է:
Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի նահանջելու և շարունակելու է պահանջել ողջ կառավարության հրաժարականը: Այս ամենին գումարվել է նաև օրերս ԱԺ-ի ընդունած Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագծի դեմ պայքարը, որի օրինականության վիճարկման համար ԲՀԿ-ն փորձեց Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ձեռք բերել, բայց, փաստորեն, հնարավորություն չունեցավ, քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց մասնակցել ստորագրահավաքին:
Ամփոփելով՝ ընդգծենք, որ առաջիկայում ականատես կլինենք հետաքրքիր զարգացումների, որտեղ ԲՀԿ-ն կունենա իր ծանրակշիռ դերը: