Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ստեփան Ղազարյանը
ՍպորտԿյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Ըմբշամարտի Միացյալ ոճերի միջազգային ֆեդերացիայի (FILA) ոսկե շքանշանակիր Ստեփան Ղազարյանը։ Նա 85 տարեկան էր, հայտնում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը: Մահվան պատճառները չեն նշվում:
«Ըմբշամարտի ազատ ոճի, կանանց և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականների մարզիչները և մարզիկները իրենց անկեղծ ցավակցությունն են հայտնում Ստեփան Ղազարյանի հարազատներին և ընկերներին: Մենք խորապես ցավում ենք»,- ասվում է հայտարարության մեջ: