Քաղաքական պայքարը կսրվի, բայց Գագիկ Ծառուկյանը հետ չի կանգնի
ՔաղաքականությունԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է տեղեկատվական հոսքերում գրավել առանջնային դիրք: Սա նշանակում է, որ քաղաքական գործչի հանդեպ հասարակության հետաքրքրությունը չի մարում:
Ինչ վերաբերում է խորհրդարանական քաղաքական ուժի և արտախորհրդարանական ուժերի հետ բանակցություններին, ապա սա ևս շարունակում է օրակարգային հարց մնալ, որտեղ առանցքայինը ԲՀԿ-ի դիրքորոշումն է:
Մյուս կողմից, շարունակվում է իշխանությունների կողմից ԲՀԿ-ին հեղինակազրկելու գործընթացը, որը պարզ արտահայտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում ունենցած վերջին ելույթի ժամանակ:
Բայց, ինչպես ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, քաղաքական ուժը շարունակելու է իր պայքարը և այս անգամ այն հասցնելու է մինչև վերջ:
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին, փաստորեն, պայքարի նոր ուղղություն է բացում: Իսկ, թե իրադարձությունները ինչ հունով կընթանան, ցույց կտա ժամանակը, բայց որ իրավիճակը գնալով կսրվի՝ կանխատեսելի է: