Հայերեն


Այս տարի խաղողի առատ բերք է սպասվում․ նախարարը հանդիպել է գինեգործների հետ

Տնտեսություն

Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։

Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներով:

Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է կառավարության հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով: Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը։ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում կառավարությունը սահմանված կարգով մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները:

Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։ «Արձանագրենք, որ այս տարի խաղողի առատ բերք է սպասվում: Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է, որ բերքը չմնա ֆերմերի մոտ, բիզնեսի համար էլ շահավետ գործունեություն լինի: Պետք է այստեղ գտնենք հավարակշռված, փոխզիջումային լուծումներ: Մենք վերջերս փոփոխություններ կատարեցինք Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Ինչպես գիտեք, պետական սուբսիդավորման արդյունքում վարկը մինչև տարվա վերջ հասանելի է տարեկան 0 % տոկոսադրույքով», - ասել է էկոնոմիկայի նախարարը: Նշվել է, որ այս տարի կտրամադրվի նաև լրացուցիչ վարկ՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման անհրաժեշտ գումարի չափով:

Գինի արտադրողները բարձրացրել են նաև այլ հարցեր՝ կապված երկարաժամկետ վարկերի, ներմուծման և արտահանման ընթացակարգերի, ներքին շուկայում վաճառքի ծավալների մեծացման հետ: Նախարարը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենին և իր տեղակալներին ոլորտի մասնագետների հետ միասին մշակել որոշ կարևոր թիրախային շուկաների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այդ երկրների հետ նոր առևտրային կարգավորումները:

Հանդիպման ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարին և փոխնախարարներին ներկայացրել է ՀՀ խաղողի կոլեկցիոն և ցուցադրական, ինչպես նաև ֆիլոքսերադիմացկուն սորտպատվաստակալների մայրուտ այգիները, դրանցում կատարված աշխատանքները, կոլեկցիոն այգում զետեղված խաղողի սորտերն՝ ընդգծելով Հայաստանում առկա խաղողի սորտերի գենետիկական ռեսուրսների պահպանման կարևորությունը։

Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՓաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Նիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանԲացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան Դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը մնացել է Մաքսիմ Գալկինի հույսին. Էդմոն Մարուքյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը. ՈւղիղՑույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԱջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ» Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ»
Ամենադիտված