Ի՞նչ է խնդրել պատգամավորի մայրն իր որդուն
ՀասարակությունAravot.am-ը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի մորից` տիկին Գալյայից, որը նույնպես ներկա էր նոյեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող Արշակունյաց թագավորների դամբարանում բացվող հայոց արքաների մասունքներն ամփոփող երրորդ սնդուկի բացմանը, հետաքրքրվել է` ի՞նչ զգացողություն ունի, որ այդ ամենում ներդրում ունեցած որդին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: «Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ, որ իմ որդին իր աշխատանքով հասել է այս ամենին: Ես ամուսնուս մահից հետո չորս երեխա եմ պահել, մեծացրել եմ երեխեքիս եւ միշտ խնդրել եմ`ինչ անում եք, ինձ միայն միլիցիայի դուռ չտանեք: Ու աստծո, որ երեխաներս դաստիարակված են, բոլորը գնացին իրենց ճանապարհով»,-ասաց տիկին Գալյան: Մեր հարցին`մտածո՞ւմ էր, որ մի օր որդին պատգամավոր է դառնալու, Արագած Ախոյանը մայրը պատասխանեց. «Այդ մասին չեմ մտածել, բայց քանի որ գիտեի, որ որդիս ձգտումներ ունի, վստահ էի, որ դրանց հասնելու է»: