Հայերեն


Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին ու զրկում է մեզ մեր ապագայից․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

Քաղաքականություն

ՀՀ-ում ապրիլ-մայիսյան իրադարձությունների համար անխտիր բոլորս պատասխանատու ենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք լսել են, տարածել են բամբասանքներ, բոլոր այն մարդիկ, որոնք ենթարկվում էին Լոս Անջելեսից կամ Ռոստովից ֆեյսբուքյան գրառումների ազդեցությանը։ Չկա այս պատմության մեջ ոչ մեղավոր։ Բայց ամենակարևոր մեղավորը տեխնոլոգիաներն են, որովհետև մենք մի միջավայրում ենք ապրում և գործում ենք մի միջավայրի կանոններով, որը մեզ թելադրված է տեխնոլոգիաների միջոցով»,- նշեց նա։

Միքայել Մինասյանը խոսեց մի տեխնոլոգիայի մասին, որը կոչվում է «հերոս»։ Նպատակը՝ ժամանակավոր հերոսներ ստեղծելն է, որոնք պետք է ստվերեն պրոցեսները կամ իրական հերոսներին, կամ փոխեն իրական արժեքները։ Վերջին նմանատիպ տեխնոլոգիան, ըստ դեսպանի, Արտուշ պապիկն էր, երբ նրան ապրիլի 24-ին թույլ չտվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հետո կեսգիշերին վարչապետի հանձնարարությամբ, ոստիկանների ուղեկցությամբ ի վերջո նա ծաղիկներ խոնարհեց Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

«Սկբում նա դարձավ հերոս, ուղիղ մեկ ամիս անց նույն մարդիկ սկսեցին թաղել Արտուշ պապիկին, որովհետև պարզվեց, որ նա սովորական մարդ է, որն ունի իր դրական և բացասական կողմերը։ Կարևոր կտոր․ այդ ընթացքում ստվերվեց քաղաքական և ազգային կարևոր փաստ՝ Հայոց ցեղասպանության ամբողջ քաղաքական միջոցառումները։ Սա իրականում տեխնոլոգիայի կիրառում է»,- նկատեց նա։

Դեսպանը ներկայացրեց նաև հեղափոխության ժամանակ կիրառված մի քանի այլ տեխնոլոգիաներ, օրինակ՝ «ոստիկան Աշոտի տատիկը», երբ իրականում ոչ Աշոտը կար, ոչ տատիկը։ Բեմահարթակից ժողովրդին դիմած՝ հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը ևս տեխնոլոգիա էր․ «Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մինչ օրս մարդկային ներողություն չի խնդրել հերոսի ընտանիքից»։

Միքայել Մինասյանի համոզմամբ՝ ժողովուրդը մշտապես տեխնոլոգիաների զոհ է եղել։ Օրինակ, մշտապես երիտասարդ զույգեր են հայտնվել ցուցարարների շրջանում և սկսել են համբուրվել։ Նիկոլ Փաշինյանը վիրակապված ձեռքով լուսանկարը և Մենթե Մելքոնյանի նմանատիպ լուսանկար հրապարակվում էին սոցիալական ցանցերում։ Սպիտակ անունով շունը ՊՊԾ գնդի գրավման օրերին, Չալոն կամ Քայլոն հեղափոխության օրերին նույնպես, ըստ Միքայել Մինասյանի, «հերոսներ» էին։

Միքայել Մինասյանը ներկացրեց պատճառները, թե ինչու է տեսանյութերը ներկայացնում խոհանոցից․ «Ես ընտրել եմ խոհանոցը, որպեսզի միասին բացահայտենք իշխանության ներքին խոհանոցը, թե ոնց և ովքեր են եփում այդ ճաշը, ոնց են փող աշխատում, ոնց են իրար մեջ կիսել իշխանությունը։ Մենք իրար հետ անցել ենք այդ ճանապարհը՝բացահայտելով նրանց իրական դեմքը»,-ասաց նա։

Ըստ նրա՝ խոհանոցային զրույցների պատճառը նաև այն է, որ խոհանոցը այն վայրն է, որն ամենամոտն է իրականությանը։ «Եթե դուք նկատել եք՝ այսպես կոչված հայկական հեղափոխությունից բոլորն անխտիր դժգոհ են, հայկական հեղափոխությունը ոչ մեկին պետք չէ։ Մնացած բոլոր երկրներում հեղափոխություններից հետո ինչ-որ բան էր փոխվում, մեզ ժողովրդի կյանքը դեպի վատ փոխվեց, իսկ Նիկոլ Փաշինյանի և քիչ մարդկանց կյանքը՝ դեպի լավ»,-ասաց նա։

Միքայել Մինասյանի խոսքով՝ չի եղել խոստում, որ Նիկոլ Փաշինյանը ասի և պահի, նա անընդմեջ ստել է․ «Կարևոր չէ՝ ինչի մասին։ Յուրաքանչյուր հարցին ասում է՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եմ, երկու տարվա իշխանության մեջ վերադարձվել է 105 մլն դոլար, ծախսվել՝ավելի քան 105 մլն դոլար (124 միլիոն դոլար պարգևավճար), գիտեք՝ ինչքան է մսխվել, գիտեք՝ ինչքան չի եկել իրենց պատճառով»,-մանրամասնեց նա։

«Հիասփափված են բոլորը, հիասթափված են տաքսու վարորդները, ովքեր փողոց էին փակում, երբ անում էին հեղափոխություն, որովհետև իրենց ներշնչվել էր, որ իրենք չեն տուգանվելու, արագաչափերը հանվելու են և, և , և ․․․ իսկ արդյունքում արգաչափերը ավելացան, տուգանքները ավելացան, իսկ մարդը, որը հայտարարում էր, որ հայ ժողովուրդը տուգանքի ապրանք չէ, ստեղծել է մի խելագար վիճակ, որ մարդկանց տուգանում է դիմակ չկրելու համար։ Հիասթափաված է ուսուցիչը, ով նոր իշանությունների բարձր հովանու ներքո դարձավ կոռուպցիոն թիրախ, այսպես կոչված սուպերնախարարը կանգում ասում է՝ «այ էս դպրոցը կոռուպցիայի մեջ թաղված է», ոչ մի փաստ չի տալիս, բայց դպրոցը մնում է «կոռուպցիայի մեջ թաթախված», -նշեց Միքայել Մինասյանը։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի խոսքով՝ հիասթափված են նաև գյուղացիները․ «Սահմանները փակ են, բերքը քիչ է։ Այն պարարտանյութն ու դիզվառելիքը, որ ստանում էին պետությունից, սուբսիդիան փակվեց, որովհետև հայտարարում էին՝ կան չարաշահումներ։ Չարաշահումների գործընթացներն անհասկանալի ավարտ ունեցան, բայց սուբսիդիան չվերականգնվեց, մարդիկ մնացին անտեր, ջուրն էլ թանկանում է, պետությունն էլ ոչինչ չի անում, որպեսզի օգնի մարդկանց»։

Նա նշեց՝ բոլորն են հիասթափված․ «Երբ մարդիկ անջատում են լայվը, տեսնում են իրականությունը, որտեղ ՀՀ քաղաքացիները հպարտ չեն, ՀՀ քաղաքացիները ամեն օր ավելի վատ են ապրում, հիվանդանում են, և չեն օգնում դիմակները, որտեղ մեռնում են մարդիկ, բայց դուք դրա մասին չեք խոսում, որովհետև դուք լայվերի ու լայքերի համար եք ստեղծված»։

Մինասյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում կար միֆ, որը պայթեց․ «ՀՀ-ում կար կարծիք, որ մեզ պետք էր հեղափոխություն, որ սկսենք լավ ապրել։ Հայաստանն ունեցավ իր խեղկատակ հեղափոխությունը։ Սկզբում մեզ ասում էին, որ մենք լավ ենք ապրելու, հետո՝ որ մենք նույն ձևով ենք ապրում, բայց հպարտ ենք և մեր դեմքին կա ժպիտ։ Հիմա մեզ ասում են՝ մենք վատ ենք ապրում, բայց եթե դուք բողոքեք, ուրեմն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետևորդն եք, և գոհ եղեք, որ մենք ենք»։

Մինասյանը վստահ է, որ շուտով Հայաստանը, ազատվելով հեղափոխական միֆից, կսկսի ստեղծել բարեկեցիկ ու անվտանգ կայնքը, ուր մարդիկ ունենալու են ազատ արտահայտվելու իրավունք և իրապես լինելու են հպարտ․ «Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին ու զրկում է մեզ մեր ապագայից․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից»։

Միքայել Մինասյանը հայտնեց, որ խոհանոցային ձևաչափով հանդիպումը վերջինն էր, իհարկե, հանդիպումները կշարունակվեն, բայց արդեն ոչ խոհանոցից և որոշակի դադարից հետո։

«Ուզում եմ մի փոքր դադար վերցնել, որպեսզի տամ ձեզ ժամանակ մարսելու և մտածելու, թե ինչ ենք մենք ուզում։ Մենք ուզո՞ւմ ենք ղեկավար, որը մեզ անընդմեջ ստում և խաբում է։ Մենք ուզո՞ւմ ենք ղեկավար, ում երբ հարցնում են՝ ինչու է գազը թանկ, ինքը պատասխանում է, որովհետև մենք պետք է լինենք ինքնիշխան։ Երբ հարցնում են ինչու է հիվանդությունը աղետալի վիճակում, նա ասում՝ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի գործով․․․։ Երբ ասում են՝ ժողովուրդը վատ է ապրում, ինքը ասում է՝ կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու։ Ոչ հետ է բերում, ոչ էլ այդ կոպեկ առ կոպեկն է հստակ։ Որպեսզի հասկանանք ինչ անել, մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում»,- ասաց Մինասյանը։

Մինասյանը ժողովրդին հորդորեց իրականության հետ առնչվել․ «Երբ տեսնում եք առողջապահության նախարարին փողոցում, սրճարանում աշխատանքային ժամին, երբ ՀՀ-ում քաոս է առողջապահական, աղետ է, մոտեցեք և թքեք երեսին, որովհետև իր պատճառով են մարդիկ մահանում։ Եվ մինչև դուք չթքեք Արսեն Թորոսյանի երեսին, Հայաստանը չի ունենալու լավ առողջապահական համակարգ, որովհետև բոլորը հասկացել են, որ ժողովրդին կարելի է խաբել լայվով ու լայքով։

Երբ տեսնում եք Նիկոլ Փաշինյանին փողոցում, թքեք նրա երեսին, որովհետև նա ձեզ խաբել է։ Թքեք նրա երեսին, որպեսզի հասկանան, որ չի կարելի խաբել հայ ժողովրդին։ Թքեք այն մարդկանց երեսին, որոնք գործակալ են, խաբում են։ Եթե ժողովուրդը չթքի թշնամու, խաբեբայի երեսին, ուրեմն մեր երեսին թքելու է ճակատագիրը»,- նշեց Միքայել Մինասյանը։

Նիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից
Ամենադիտված