ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է հայտարարագիրը
ՔաղաքականությունԱզգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հայտարարատու տարվա 2019 թվականի հայտարարագրերը։
Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 2 առանձնատուն, 3 հողամաս, ավտոտնակ՝ ավտոհանգրվան, ավտոկայանատեղի, ընդերքիմաս, որոնք ունեցել է մինչև 2017 թվականը, երբ դեռ դատախազ էր։
Քյարամյանը հայտարարագրել է նաև 1 MERCEDES-BENZ C 180 մակնիշի մեքենա, 6000 ԱՄՆ դոլար փոխառություն։
Քյարամյանի դրամական միջոցները կազմում են 30 մլն ՀՀ դրամ, 48․000.00 ԱՄՆ դոլար:
8 մլն դրամը գերազանցող զարդեր և ժամացույցներ ևս Քյարամյանը հայտարարագրել է։
Հայտարարագրեր է ներկայացրել նաև Արգիշտի Քյարամյանի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը։
2019 թվականին ներկայացված 2018-ի հայտարարագրում Արգիշտի Քյարամյանի կինը հայտարարագրել է 26մլն դրամ և 46000 ԱՄՆ դոլար: