Արթուր Վանեցյանը լծվել է քաղաքական ուժերին համախմբելու գործին
ՔաղաքականությունԱջ ուղղվածությամբ կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցությունն ասպարեզ եկավ քաղաքացիների անվտանգության ապահովման, բարօրության ու առաջադիմության համար կայուն հիմքեր ստեղծելու վճռականությամբ։
Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի քաղաքական նպատակը ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը և մարդկանց համար շոշափելի խորքային բարեփոխումները, որի հիմքում կլինեն ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը: Նա մերժում է քաղաքական նպատակներով հետադիմական մոտեցումների քարոզը, մարդկանց ու քաղաքական գործիչներին իրար դեմ արհեստականորեն հակադրելու փորձերը, քանի որ, ըստ էության, դա կեղծ հակադրություն է ու հաճախ ստեղծում է նոր թշնամական ճակատներ հենց հանրության ներսում։
Եվ այս ամենից ելնելով է, որ ԱԱԾ նախկին տնօրենը լծվել է քաղաքական ուժերին համախմբելու գործին, որը օր-օրի նոր թափ է հավաքում և գնալով դառնում է ավելի պահանջված: