Ապացույցներ, որ ՀՀԿ-ական պատգամավորը անշարժ գույք է ձեռք բերել ԱՄՆ-ում
Հասարակություն«Ժամանակ» թերթը գրում է․
«Օրերս հայտնել Էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ՀՀԿ–ական պատգամավոր Արթուր Գևորգյանը, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում երկու անշարժ գույք՝ կոնդոմինիումներ Է ձեռք բերել։ Գևորգյանը սակայն հերքել Էր մեր հրապարակումը՝ նշելով, որ դա անհեթեթություն Է, և խոստացել Էր այդ առանձնատները նվիրել նրանց, ովքեր համոզված են, որ դրանք կան։ Մեր տրամադրության տակ Է այդ բնակարանների վաճառքը ապացուցող փաստաթղթերը, որն Էլ հրապարակում ենք առանց մեկնաբանության և նվերի ակնկալիքի»,–գրում է թերթը։