Բողոքի ակցիա՝ ընդդեմ 1000 դրամների
ՀասարակությունԱյսօր Ազգային ժողովում մեկնարկելու է հերթական նստաշրջանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ արագացված ընթացակարգով քննարկման է դրվելու 1000 դրամների օրենքի նախագիծը:
«Բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ օրինագծին, հավաքվում ենք ԱԺ-ի մոտ: Սկսում ենք»,- գրել է Սաքունցը:
Նշենք, որ MAMUL.am-ը ևս հարցում է անցկացնում` «Կո՞ղմ եք արդյոք Վիգեն Սարգսյանի` 1000-ական դրամներ հավաքելու օրինագծին» թեմայով: